Մերիլին Մենսոնը` Saint Laurent-ի նոր դեմք

 1990-ական թվականների սկանդալային երգիչ Մերիլին Մենսոնը դարձել է Saint Laurent ապրանքանիշի տղամարդկանց հագուստի հավաքածուի գովազդային արշավի նոր դեմքը: Այս անգամ ռոք երգիչը զարմացրել է բոլորին` համագործակցելով նման շքեղ ապրանքանիշի հետ: Չնայած երգչի այս քայլն անսպասելի էր, սակայն տրամաբանական էր, քանի որ հավաքածուում տեղ գտած հագուստների ոճը միանգամայն համընկնում է աստղի իմիջի հետ:

marilyn-manson-new-star-of-saint-lauren2

Երգիչը համարձակ տեսք ունի սեւ բաճկոնով, իր կերպարին յուրահատուկ սեւ շրթներկով եւ մուգ ընդգծված աչքերով: Ընդհանրական կերպարով երգիչը մռայլ տեք ունի ֆոտոշարքում: Վերջերս այս ապրանքանիշի հավաքածուները ներկայացրել են այլ հայտնի ռոք երգիչներ եւս` Քիմ Գորդոնը եւ Արիել Ուինթերը: Մենսոնի երկրպագուների համար ապրանքանիշի հետ համագործակցությունը ուրախալի լուր էր, քանի որ երգիչը հաճախ չի հայտնվում հարնության շրջանում: Դա ցույց է տալիս, որ նա դեռ կենդանի է եւ շարունակում է աշխատել:

marilyn-manson-new-star-of-saint-lauren12

Comments

comments