Marchesa-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի ցուցադրություն

Մինչ աշխարհահռչակ աստղերը զբաղված են կարմիր գորգին հայտնվելու պատրաստություններով, Marchesa ապրանքանիշը Նյու Յորքի նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացրել է Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածու: Ապրանքանիշը ասոցացվում է կարմիր գորգի հանդերձանքի հետ, քանի որ մասնագիտացված է երեկոյան հեքիաթային զգեստների ստեղծման մեջ:

00010h_592x8883

Ներկայացված տեսականին աչքի է ընկնում ոճային բազմազանությամբ: Մոդելները բեմում հայտնվում են տարբեր հագուստներով` երեկոյան զգեստներ, տաբատներ: Այսպիսով, այս անգամ հավաքածուն ավելի թատերական տեսք ունի, քան կարմիր գորգը:

00090h_592x8881

Անգլիացի դիզայներ եւ դերասանուհի Ջորջինա Չափմանը, անդրադառնալով հավաքածուին, նշել է, որ վերջինիս համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Իսպանացի հայտնի նկարիչ Գոյայի 1700-ականնների Portrait of Maria Teresa DE Vallabriga on Horseback անվանումով նկարը:

00130h_592x8882

Այսպիսով, հասկանալի է, թե ուր են ձգվում հավաքածուի ստեղծման արմատները: Հավաքածուում տեղ գտած երեկոյան զգեստներն աչքի են ընկնում գունային բազմազանությամբ: Այս երեկոյան զգեստները, վստահաբար, ինքնատիպ եւ գրավիչ տեսք կհաղորդեն ցանկացած կնոջ:

[nggallery id=54]

Comments

comments