Marchesa: 2017 Գարուն Հավաքածու

Այս անգամ Marchesa-ի դիզայներներ Georgina Chapman-ը և Karen Craig-ը որոշել են կնոջ նրբությունը և կանացիությունը ընգծել վարդագույն զգեստի միջոցով: Մոդելները բացումը կատարեցին հենց այս երանգներով: Հավաքածուն ամբողջովին ոգեշնչված էր արևածագի և երկնքում գույություն ունեցող երանգներից:Marchesa floral dressesԱնշուշտ այս նուրբ պաստելային գույները յուրահատուկ շունչ են հաղորդում հավաքածուին: Բացի պաստելային երանգներից, աչքի ընկնող էին նաև ոսկեգույն զգեստները համեմված նեոններով, որոնք կարելի էր տեսնել Նյու-Յորքի նորաձևության շաբաթների ժամանակ: Բավականին գրավիչ է այն փաստը, որ այս զգեստները նման չեն ոչ մի այլ դիզայների կողմից ստեղծած զգեստներին:MarchasaGeorgina Chapman-ը և Karen Craig-ը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ստանդարտներին և թրենդներին հետևողներից չեն: Նրանք ստեղծում են այն ինչը համարվում է գեղեցիկ և նորաոճ: Այնուամենայնիվ ինչու՞ հետևել ստանդարտեներին եթե կարելի է ավելի գեղեցիկ զգեստներ ստեղծել ստանդարտներից դուրս:Marchasa 2017 springMarchesa-ի զգեստները մեզ հիշեցնում են Disney-ի արքայադստրերի զգեստներին: Վստահ եմ աղջիկներից շատերը կցանկանային այսպիսի զգեստներ կրել: Բազում հոլիվուդյան աստղեր արդեն հասցրել են ձեռք բերել այս զգեստները, և դա զարմանալի չէ:Maechasa dress 2017Այս զգեստների գլխավոր էլեմենտները ծաղիկներն են: Դրանք հիմնական դետալներն են, որոնք շքեղ տեսք ենք հաղորդում զգեստնեին: Պետք չէ մոռանալ նաև կիրառված կտորների մասին: Ճիշտ է զգեստները բավականին ճոխ են և համապատասղանում են կարմիր գորգի ստանդարտներին, բայց դրանք կարելի է կրել առաջին ժամադրության կամ որևէ այլ իրադարձության ժամանակ:   Marchasa dresses 2017

cool Marchasa 2017

Comments

comments

Hair trends 2017 | madrid airport shuttle service