2015-ի նորաձեւ սանրվածքները

Կնոջ արտաքինում ամենից առաջ աչքի ընկնող բանը, թերեւս, սանրվածքն է: Վերջինս շատ մեծ նշանակություն ունի նորաձեւ տեսք ունենալու համար: Հենց ներաձեւ սանրվածքն է ամբողջացնում կնոջ տեսքն ու առանձնացնում նրան շրջապատից: Ձեզ ենք ներկայացնում այս տարվա նորաձեւ սանրվածքների տարբերակներ:

1016-julianne-hough-braid-hairstyle_bd

Nickelodeon's 23rd Annual Kids' Choice Awards - Arrivals

Ոլորված հյուսեր: Հյուսն այս տարվա նորաձեւ սանրվածք է համարվում: Հյուսեր կարելի է անել թե հարսանեկան սանրվածք ստանալու համար, թե պարզապես այգում զբոսանքի գնալիս: Պետք չէ կարծել, թե հյուսերը անպայման պետք է կատարյալ տեսք ունենան. «խառնված հյուսն» առավել նորաձեւ է:

1016-julianne-hough-braid-hairstyle_bd

tumblr_mcxnu3OXbY1rt1eiyo1_500

Պաստելային գույնի մազեր: Այս թրենդն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` «անբնական»: Այս գույնի մազերով կանայք, վստահաբար, կառանձնանան շրջապատից եւ մշտապես կլինեն ուշադրության կենտրոնում: Այստեղ խոսքը մազերի որոշ շերտեր պաստելային գույնով ներկելու մասին չէ, այլ ամբողջական ներկման: Այս տարվա ամենատարածված թրենդը կլինի մուգ մանուշակագույն ներկված մազերը:

14

15

Արծաթագույն/ մոխրագույն մազեր: Այս գույնի մազերը մեծ տարածում կգտնեն այս տարի: Հատկապես երիտասարդները նորաձեւ տեսք ունենալու համար կգնան նման հեղափոխական քայլի:

dark red hair color_thumb

Straight-Red-Hair-Color-as-Trend-Hairstyle-for-Women

Կարմիր գույնի մազեր: Այս ոճի մազերը կշարունակվեն նորաձեւ լինել նաեւ 2015 թվականի ընթացքում: Հաճախորդներն արդեն սկսել են ակտիվորեն պատվիրել կարմիրի տարբեր երանգներ:

Agora Premiere - 2009 Cannes Film Festival

Long-Thick-Wavy-Hairstyle

Խոպոպներ եւ ալիքներ: Նման սարնվածքը նրբագեղ է դասական եւ նորաձեւ կլինի նաեւ այս տարվա ընթացքում: Նման սանրվածք կարելի է անել թե հարսանիքների ժամանակ, թե առօրյայում:

Medium-bang-hair-styles

Cute-hairstyles-for-bangs

Ճակատմազափնջով (չոլկա) սանրվածք: Այս տարի եւս շարունակվում է նորաձեւ մնալ այս սանրվածքը: Սակայն վարսահարդարները պետք է կարողանան օգնել իրենց հաճախորդներին ճիշտ ընտրել չոլկան` իրենց դեմքի կառուցվածքին համապատասխան:

Short-Hairstyles-for-2013

beauty-and-fitness-long-and-short-hairstyles-2012-2013-long

Կարճ սանրվածք: 2015-ի թրենդ է նաեւ համարվում կարճ սանրվածքը, սակայն ոչ բոլոր կանայք են համարձակվում նման կտրուկ քայլի գնալ: Այս սանրվածքը ինքնավստահ եւ ուշադրության կենտրոնում գտնվել ցանկացող կանանց համար է:

The 43rd Annual CMA Awards - Arrivals

Kylie-Jenner-Straight-Hairstyles-Tip-0-440x621

Հարթ, ուղիղ մազեր: 60-ականների վերջի եւ  70-ականների սկզբի նորաձեւ սանրվածքը տեղափոխվել է 21-րդ դար: Այն 2013 թվականի ամենավառ թրենդներից է համարվում:

blonde-curly-hair

Golden-Red-Blonde

Դեղնակարմիր, ծխագույն երանգներով մազեր: Նման երագների մազերը մեծ պահանջարկ ունեն գեղեցկության սրահներում: Սա նոր թրենդ է, որը շատ մոտ է բնական մազերին:

Beach-Wavy-Curly-Hairstyle-for-Long-Hair

10175_Ali-Larter_copy_2

Ծովափնյա ալիքներ: Այս սանրվածքը դեռեւս անցած տարվա թրենդներից է, որը պահպանվել է նաեւ 2015-ին: Այս սանրվածքը գեղեցիկ է եւ կարճ, եւ երկար մազերի համար:

Comments

comments

Hair trends 2017