Ջիամբատիստա Վալլիի Գարուն 2013 հավաքածուն
Ջիամբատիստա Վալլին մեկ այլ դիզայներ է, որը ներկայացրել է «բարձրակարգ նորաձեւություն» Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում: Հավաքածուում գերակշռում են վարդագույն եւ դեղին հագուստները:
Ներառված են կարճ, միջին եւ երկար զգեստներ` հաճախ համադրված տաբատներով: Հավաքածուն բացում է գեղեցիկ վերարկուով զգեստը` կակաչանման կիսաշրջազգեստով:
Բացի կարված հագուստներից` դիզայները ներկայացրել է նաեւ գործվածքեղեն` հավաքածուին դրամատիկ, թատերական տեսք հաղորդելու համար: Հավաքածուի տեսականիում կանացիությունն ապահովում են գարնանային գույները`բաց վարդագույնը եւ վառ դեղինը:
[nggallery id=19]