Փարիզի նորաձեւության շաբաթ: Gareth Pugh-ի աշնանային խիստ հավաքածուն

Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում իր աշնանային հավաքածուն է ներկայացրել նաեւ Gareth Pugh ապրանքանիշը: Ինքնատիպ եւ խիստ տեսականիով աչքի ընկնող Աշուն 2013 հավաքածուն անտարբեր չի թողել ցուցադրության ժամանակ ներկա հանդիսատեսին:

gareth-pugh-fall2013-PFW3

Այս ապրանքանիշի կողմից առաջարկված հավաքածուները մշտապես աչքի են ընկնում ինքնատիպությամբ, իսկ աշնանային այս հավաքածուն բացառություն չէ: Շքեղ կոստյումներ եւ վերարկուներ, արտասովոր զգեստներ` այս ամենը մեծ ոգեւորություն է առաջացրել նորաձեւության աշխարհում: Շատ քննադատներ այս հավաքածուն համարել են նորաձեւության անցյալի մոռացված ավանդույթների վերականգնում` որպես արվեստի ներկայացում:

gareth-pugh-fall2013-PFW4

Այս հավաքածուում ակնհայտ է ոճային բազմազանությունը, որն էլ հենց վերջինս դարձնում է գրավիչ եւ անկրկնելի: Հավաքածուում ներկայացված են սպիտակ-մոխրագույն-սեւ գույներով հագուստներ` երբեմն համադրված կապույտ երանգներով: Չնայած մոդելների եւ հագուստների խստությանը` այս հավաքածուն կարելի է համարել տպավորիչ: Խառը սանրվածքով մոդելները, որոնց ուրվականի տեսք է հաղորդել խիստ դիմահարդարումը, կրում են շքեղ եւ դասական հագուստները: Մոդելների` ուրվականի արտաքինն ընդգծված է մոխրագույն ստվարաներկով եւ շրթներկով, որը համահունչ է հագուստների ոճին: Լուսանկարնեը փոխառվել են  unique-hairstyles.net -ից:

[nggallery id=100]

Comments

comments

Hair trends 2017