Fendi-ի Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուի ցուցադրություն

Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում շարունակվում է հանրահայտ ապրանքանիշների հավաքածուների շքերթը: Իր հերթական Աշուն-Ձմեռ 2013/2014 հավաքածուն է ներկայացրել Fendi ապրանքանիշը: Ամենաառաջին բանը, որն աչքի է ընկնում հավաքածուն դիտելիս, մորթու առկայությունն է: Իտալական բարձրակարգ նորաձեւության տան կողմից ներկայացված հավաքածուն ներառում է հիմնականում մորթյա հագուստների տեսականի: Մորթին օգտագործված է նաեւ որպես ձեռնոցների, նույնիսկ ակնոցների զարդարման միջոց:

00010h_592x888

Մոդելները հանդես են գալիս մորթյա դետալներով բազմագույն հագուստներով` մուգ մանուշակագույն, վարդագույն, նարնջագույն: Նույնիսկ այն դեպքում, երբ հագուստները պատրաստված չեն մորթուց, այնպիսի գործվածքներ են ընտրված, որոնք շատ նման են դրան: Ինչ վերաբերում է կոշիկներին` վստահաբար կարելի է նշել, որ դիզայները մեծ հաջողության է հասել` ներկայացնելով ինքնատիպ եւ ոճային կոշիկների տեսականի: Fendi ապրանքանիշը այսքան հռչակավոր չէր լինի առանց յուրօրինակ պայուսակների:

00020h_592x888

[nggallery id=58]

Comments

comments