Fendi: Աշուն 2016
Տարեդարձներ և կրկին տարեդարձներ: Վերջերս հուլիս ամսին Karle Lagerfeld-ը՝ հայտնի դիզայները, նշեց իր 50 ամյակը, ինչպես նա է ասում նա երբեք ետ չինայում: Տեղին է ասված: Բայց մեկ այլ իրադարձություն, որը պայթեցրել է համացանցը դա հայտնի ապրանքանիշ Fendi-ի Աշուն 2016 նորաձևության շոուն էր, որը տեղի ունեցավ Իտալիայի Հռոմ քաղաքում: Այդ օրը հայտնի Trevi շատրվանը վերածվել էր տոնախմբության բեմի, որտեղ մոդելները հպարտորեն քայլում էին:Ներկաները նշում են, որ տարածքի միակ թերությունը այն էր, որ մոդելները բավականին հեռու էին գտնվում հյուրերից: Հայտնի հյուրերից Bernard Arnault-ը, Maria Grazia Chiuri-ին և Pierpaolo-ն նշել են որ նրանք ապշած են կազմակերպված շոուի վարպետությամբ և բարձր են գնահատում ներկայացված 46 լուքերը (looks):
Շոուն աչքի ընկավ Պարսկական ոճի մեջ արված ժանյակե զգեստներով և վարդագույն ժակետներով: Պատահական չէ, որ շատ հայտնի բլոգերներ մոդելներին համեմատել են հեքաթնեիր փերիների հետ: Լիովին համամիտ եմ նրանց հետ, ամեն ինչ եթերային էր և ներդաշնակ: Բայց միայն հագուսը չէ որ մոդելներին վերածել էր հեքիաթների հերոսուհների, սանրվածքը և դիմահարդարումը նույնպես հսկայական դեր էին խաղացել: Նախապատվությունը տրված էր երկար սանրվածքներին՝ զարդարված ծաղիկներով:
Lagerfeld-ը տպավոված լինելով շոուիից, հարցազրույցներից մեկում նշել է, – Այն հյուսիսային հեքիաթներից արտացոլված իմ մանկության տրամադրությունն էր: Այս ցուցադրության շոուն շատերին վերադարձրեց մանկության գիրկը: Պարզից էլ պարզ է, որ այսպիսի զգեստները առօրյա չեն, բայց դրանք նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են նշել կյանքի կարևորագույն իրադարձություն, կամ ապրում են իրենց կողմից ստեղծված յուրահատուկ աշխարհում: