Pantone-ի այս տարվա գույնը զմրուխտյա կանաչն է

Pantone-ը միջազգային կորպորացիա է, որը սահմանում է տվյալ տարվա նորաձեւ գույները: Կորպորացիան 2013 թվականին տարվա գույն է համարում զմրուխտյա կանաչը: Տարբեր ապրանքանիշների մոտ այս գույնը միախառնված է տարբեր երանգների հետ: Gucci –ի ներկայացրած հագուստներում, օրինակ, զմրուխտյա կանաչը համադրված է կապույտ եւ դեղին երանգների հետ:

emerald-green-is-pantones-color-of-2013-1

«Կանաչը բնության ամենատարածված գույնն է: Մարդկային աչքն ամենաշատը հենց այս գույնն է տեսնում: Զմրուխտը մաքրության, թարմության խորհրդանիշ է համարվում, որն այնքան կարեւոր է այսօրվա բարդ աշխարհում: Այս գույնը նորաձեւ է թե հագուստներում, թե տան ինտերիերի համար»,-հայտարարում է Pantone-ի գործադիր տնօրենը: 

emerald-green-is-pantones-color-of-2013-2Այս հրաշալի գույնը կարող է տեղ գտնել թե հագուստներում, թե աքսեսուարներում, թե եղունգների վրա: Կանաչը գարնանային ամենաթրենդային գույներից է, եւ այն կարելի է համադրել կապույտ եւ ղեդին գույների հետ: Եթե վստահ չեք` կսազի այս գույնը ձեզ, թե ոչ, կարելի է նախքան հագուստ գնելը կրել այս գույնի ստվարաներկ կամ եղունգների լաք:

Comments

comments