2013 թվականի Լավագույն Զգեստները

Եզրափակելով 2013 թվականը՝ պետք է նշել, որ այն նշանակալից էր մի շարք հավաքածուներով: 2013 աշուն և 2014 գարուն նորաձևության ցուցադրությունների շրջանակներում ճանաչված բրենդները ներկայացրեցին լավագույն նմուշները, որոնք և ընդրկվեցին 2013 թվականի լավագույն զգեստների հավաքածուի մեջ:

best-fall-2013-dresses-4

Թերևս ամենանշանակալից ցուցադրությունը Dolce & Gabbana-յի 2013 աշուն 2014 ձմեռ հավաքածուն է, որի շրջանակներում ներկայացվեցին բազում շքեղ և նորաձև զգեստներ: Թե զգեստների ձևերը, թե գունային գամման և նախշերը նորարարություն էին նորաձևության աշխարհում:

best-fall-2013-dresses-1

Լավագույն զգեստների շարքում է ընդգրկված Christian Dior-ի շքեղ երեկոյան զգեստը: Մինչև գետին հասնող զմրուխտե զգեստը համադրված է սև բարակ գոտիով և կաշվե երկար ձեռնոցներով:

best-fall-2013-dresses-7

Jean Paul Gaultier ցուցադրության ժամանակ ներկայացվեցին ավելի համարձակ և մի փոքր տարօրինակ նմուշներ, որոնք կոնցեպտուալ են և կներկայացվեն միայն նորաձրության ցուցադրությունների շրջանակներում:

best-fall-2013-dresses-2

2013 թվականը կարելի է հայտարարել պայծառ գույների տարի և ահա ևս մեկ ապացույց: Vionnet-ը ներկայացրեց էլեգանտ գետնին հասնող ալ կարմիր զգեստ համադրված գոտիով: Յուրաքանչյուր կին պետք է իր զգեստապահարանում ունենա նմանատիպ շքեղ կարմիր և սև երեկոյան զգեստներ:

best-fall-2013-dresses-8

Ավելի նուրբ և եթերային զգեստներ է ներկայացվել Nina Ricci ցուցադրության ժամանակ: Նուրբ վարդագույն մետաքսե զգեստը թեև շատ հասարակ, սակայն նրբագեղ է իր պարզությամբ:

best-fall-2013-dresses-5

Elie Saab դիզայներին կարելի է համարել ժամանակակից նորաձևության համար երեկոյան զգեստներ ներկայացնող լավագույն դիզայներներից մեկը քանի որ նա արդեն որերորդ սեզոնն է, ինչ ներկայացնում է յուրահատուկ նմուշներ: Դիզայները վաղուց դարձել է աստղերի ամենասիրելին, և հենց այս բրենդի զգեստներն են հաճախակի հայտնվում կարմիր գորգին:

Ներկայացնենք ևս մի քանի երեկոյան զգեստներ, որոնք ընդրկվել են “2013 թվականի Լավագույն Զգեստներ” հավաքածուի մեջ:

best-fall-2013-dresses-9 best-fall-2013-dresses-6 best-fall-2013-dresses-3

Comments

comments