Bershka-ն լողազգեստների նոր հավաքածու է ներկայացրել
Իսպանական Bershka ապրանքանիշը հանրության դատին է ներկայացրել լողազգեստների 2013 թվականի հավաքածու: Ապրանքանիշի կողմից թողարկված լողազգեստների առաջին հավաքածուն կիրք է արտացոլում: Ժամանակն է հրաժեշտ տալ ձմռանը եւ դիմավորել ամառը, իսկ այս ինքնատիպ լողազգեստները ծովափին ձեզ ուշադրության կենտրոնում կպահեն:
Քանի որ կանայք ունեն տարբեր նախասիրություններ եւ մարմնի տարբեր կառուցվածք, ապրանքանիշն առաջարկում է ոճային բազմազանությամբ տեսականի: Թե առանձին, թե ընդհանուր լողազգեստները ձեզ թույլ կտան շքեղ եւ անկրկնելի տեսք ունենալ: Հավաքածուում համատեղված են տարբեր ձեւավորմամբ, նախշերով եւ գույներով լողազգեստներ: Բարձորակ նյութից պատրաստված այս լողազգեստները թե հարմարավետ են, թե գրավիչ եւ արժանի են տեղ զբաղեցնել կանանց զգեստապահաններում: