Anthony Vaccarello-ի Աշուն 2013 հավաքածուի ցուցադրություն

Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում Anthony Vaccarello ապրանքանիշը ներկայացրել է իր Աշուն 2013 հավաքածուն: Վերջինիս հավաքածուներն առանց գայթակղիչ զգացողություններ առաջացնելու նույնն է, թե Լոնդոնն առանց Բիգ Բենի: Իր այս աշնանային հավաքածուով ապրանքանիշը ֆիզիկական գրավչության հրապույրի արտահայտման այլընտրանքային տարբերակներ է առաջարկում:

anthony-vaccarello-fall-winter-2013-1
Եթե հարկ լինի նկարագրել ապրանքանիշի այս հավաքածուն երեք բառով, ապա կստացվի հետեւյալը` անհամաչափություն, շղթաներ եւ կաշի: Վերջինս, օրինակ, մշտապես գայթակղիչ տեսք է հաղորդում: Սակայն մեկ բան հստակ է. Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում ապրանքանիշի կողմից ներկայացված այս հավաքածուում զգացվում է ոճային էվոլուցիա: Դիզայներներին հաջողվել է մեկ քայլ առաջ անցնել առանց կորցնելու ապրանքանիշի գեղագիտական արժեքը: Հավաքածուն աչքի է ընկնում ոճային բազմազանությամբ, իսկ գունային առումով գերակշռում է դասական սեւ եւ սպիտակ տեսականին:

anthony-vaccarello-fall-winter-2013-2

[nggallery id=99]

Լուսանկարները վերցված են http://thebest-hairstyles.com/ -ից

Comments

comments

Hair trends 2017