2017 Tommy Hilfiger: Նորաձևության Հետքերով
Լավատեսություն, աթլետիզմ, հայրենասիրություն. երեք կարևորագույն բառեր որոնցով կարելի է բնութագրել շլացուցիչ և բազմերանգ Tommy Hilfiger-ի 2017 հավաքածուն: Աչքի ընկնող երանգները և գեղեցիկ նախշերը անհավանական պատանեկան շունչ են հաղորդում հավաքածուին: Tommy Hilfiger-ը շեշտը դրել է այնպիսի ոճի վրա, որը հնարավոր է կրել ազատ ժամանակ անցկացենելիս, օրինակ երբ պատրաստվում ես գնալ գոլֆ խաղալու: Այս ցուցադրությունից հետո շատ մարզիկներ և սպորտի՝ ազատ ոճի սիրահարները, հնարավորություն ունեցան վերանայելու իրենց մարզազգեստները:
Tommy Hilfiger-ը առաջարկում է ոչ միայն կանանց այլ նաև տղամարդկանց համար նախատեսված յուրահատուկ ոճի հագուստ: Բայց այսօր որոշեցի ներկայացնել միայն կանանց զգեստները:
Նկատելի է որ հավաքածուն ներշնչված է ռետրո շնչով, և մի շարք դետալներ խոսքերիս ապացույցն են հանդիսանում:
Լինելով Tommy Hilfiger բրենդի երկրպագուն՝ նախապատվությունս տալիս եմ գունեղ ժակետներին և ժամանակակից մոտիվներով ստեղծված տաբատներին: Կարծում եմ նույնիսկ բծախնդիր կանայք և տղամարդիկ կկարողանան ընտրել իրենց համապատասխանող ոճը: Մեկ այլ փաստ, որ երբեք չէր կարղ վրիպել այս բրենդի սիրահարների կողմից դա Tommy Hilfiger լոգոն է: Այն հավաքածուի անբաժան մասն է կազմում: Համաձայն վերջին տվյալների Tommy Hilfiger հավաքածուն հնարավոր կլինի ձեռք բերել նոյեմբեր ամսից: Այս հավաքծուն շատ շատերին կստիպի գնալ իր հետքերով և ձեռք բերել ոճային բայց և հայրենասիրական ոճով ստեղծված տաբատներ, ժակետներ և այլն: Այս նկարները՝ հենց ցուցադրությունից արված, հստակ պատկերացում կտան 2017 Tommy Hilfiger-ի հագուստեղենի մասին: