2016 Հարսանեկան Զգեստների Նորաձևություն

Այն, ինչ մենք ընտրում ենք մեր կատարյալ և անթերի կանացի արտաքինի համար իր գագաթնակետին է հասնում հատկապես հարսանիքի օրը: Այս անմոռանալի և հիշարժան իրադարձությունը, որ հետագայում իր անգերազանցելի տեղն է ունենում աղջկա հիշողության մեջ, կարևորվում է նաև կյանքում մեկ հարսանեկան զգեստ կրելու առանձնահատկությամբ: Հաշվի առնելով այն փաստը, որ բազմաթիվ նորաձևության տներ արդեն ներկայացրել են 2016 թվականի հարսանեկան զգեստների հավաքածուները, այսօր մենք կբացահայտենք լավագույն թրենդներն ու դիզայներական մոտեցումները ամենանրբագեղ զգեստի նկատմամբ:

V-աձև Բացվածքով Հարսանեկան ԶգեստներV Neckline wedding dress 2016

Պարանոցի V-աձև բացվածքով հարսանեկան զգեստները հանդիսանում են այս տարվա ամենագայթակղիչ ու նորաձև զգեստները, որոնք ամփոփված են հասարակի և անմեղ քնքշության քողի տակ: Իրենց դիզայներական համարձակ բացվածքի հետ մեկտեղ զգեստները բավականին համեստ և գրավիչ տեսք ունեն: Մի շարք նորաձևության տներ, ինչպիսիք են  Maggie Sottero, Oscar de la Renta, Maggie Sottero և Anne Barge V-աձև բացվածքով զգեստների հիմնական ներկայացուցիչներն են:

Պարանոցի Փռված Բացվածքով Հարսանեկան ԶգեստներBateau Neckline wedding dress 2016

Մեկ այլ թրենդային հարսանեկան զգեստի տեսակ ցուցադրված Amsale, Lela Rose, Oscar de la Renta, Kelly Faetanini և Maggie Sottero նորաձևության տների կողմից, պարանոցի փռված բացվածքով զգեստներն են: Սա այն դեպքն է, երբ զարդերի և կրտվածքների բազմազանությունն ավելորդ է թվում: Եվ իսկապես, փռված բացվածքով զգեստները թույլ են տալիս լինել հասարակ, պարզունակ, բայց այդքան արտահայտիչ կեցվածում: Այստեղ կարևոր է գործվածքի ճիշտ և տեղին ընտրությունը, և ցուցադրված տեսականին հուշում է, որ նախընտրելի է այն համադրել նուրբ, թափանցիկ գիպյուրե գործվածքով:

«Շիկնած» Հարսանեկան ԶգեստներBlush-Colored wedding Dresses 2016

Այժմ հարսի փոխարեն շիկնում է իր զգեստը: Թեպետ մենք հիմնականում սովոր ենք շլացնող ճերմակ հարսանեկան զգեսներին, բայց նորաձևությունը երբեմն այլ բան է թելադրում: Պաստելային նրբագեղությամբ ոգեշնչված դիզայներները Jenny Packham, J. Mendel, Romona Keveza, Houghton և Pamella Roland հարսանեկան ցուցադրության շրջանակներում ներկայացրին բաց վարդագույն զգեստներ: Դրանք էլ՛ ավելի եթերային և կանացի թովչանք ունեն քան շատ այլ ճերմակ զգեստներ:

Հարսանեկան Զգեստներ Կտրված Տոփերովcropped tops wedding dress 2016

Եզակիորեն էլեգանտ հասարակի և պերճաշուքի միախառնումը երբեմն անկրկնելի արդյունքի է բերում: Նման համդրության ենք հանդիպում բոհեմական ոճով ձևավորված կտված տոպերով հարսանեկան զգեստների հաղթարշավում: Այն հիմնականում կրում է ազատ ոճի շունչն ու կանացի գրավչությունը: Reem Acra, Victoria KyriaKides, Elizabeth Fillmore և Mira Zwillinger նորաձևության տները շարունակում են ներկայացնել հարսանեկան զգեստների այս յուրահատուկ տեսակը 2016-ի համար:

Comments

comments

Hair trends 2017