2016 Գարուն/Ամառ Նորաձև Կոշիկներ

Գարունն արդեն լրիվ իր իրավունքների մեջ է մտել և ճանապարհ է հարթում տաք ամառային օրերի համար: Այժմ մեր միակ խնդիրը զգեստապահարանը կարգի բերելն է և, հատկապես կոշիկներին հատուկ ուշադրություն դարձնելը: 2016-ի գարուն/ամառ նորաձև կոշիկների հաղթարշավն արդեն բացահայտված է և մենք մեծ սիրով ձեզ ենք ներկայացնում լավագույն նորաձևության տների կողմից առաջարված հարմարավետ կոշիկների ընտրանին տարբեր առիթների համար:

Ամենօրյա Սպորտային Կոշիկներwomen fashion Casual Sneakers 2016

Այս տարվա ցուցադրությունների թերևս ամենահարմարավետ և տարածված կոշիկների տեսականին սպորտային ամենօրյա հարմավետ հավաքածուներն են ներկայացված համաշխարհային Tommy Hilfiger, Calvin Klein և Ralph Lauren նորաձևության տների կողմից: Սրանք իրենցից ներկայացնում են նուրբ, միաժամանակ գարնան և ամառվա շնչով պարուրված սպորտային կոշիկներ ձեր ամենօրյա մարմնամարզություններն ու վազքն էլ՛ ավելի հաճելի դարձնելու համար: Հետաքրքիր լուծումների շարքում հանդիպում ենք նաև աղջկական բնույթին համապատասխան ծաղկավոր և գունագեղ համադրություններ:women fashion Casual Sneakers for 2016

Կաշվե Կոշիկներwomen fashion leather shoes for 2016

Թե՛ ցածրակրունկ և թե՛ բարձրակրունկ կոշիկների լայն ընտրանիոմ իրենց յուրահատուկ տեղն ունեն կաշվե կոշիկները: Թեպետ սրանք ավելի հաճախ հանդիպում են աշուն/ձմեռ հավաքածուներում, բայց դիզայներների խելացի և ստեղծարար մոտեցման շնորհիվ այժմ ունենք նաև գարնանային և ամառաին գեղեցիկ կաշվե կոշիկներ Jason Wu, Valentino և Dior նորաձևության հայտնի մատակարաների կողմից: Այս պարագայում ունենք ընտրության ավելի լայն հնարավորություն, քանի որ միագույն կաշվի փոխարեն օգտագործված են նաև այլ հաճելի գույներով կոշիկներ:women fashion leather shoes for ss 2016Ծոպավոր Կոշիկներshoes for 2016

Բացի ծոպավոր պայուսակներից 2016-ը աչքի է ընկնում նաև նորաձև ծոպավոր կոշիկներով: Չնայած սրանք ավելի շատ ռետրո ոճի հետաքրքիր լուծումներով կոշիկներ են, բայց բավականին ժամանակակից են և պահաջված նորաձևությանը հետևող կանանց կողմից: Ծոպավոր կոշիկների յուրահատկությունը կայանում է դրանց արտահայտիչ և գրավիչ դիզայնում, որը կատարյալ է արտահայտված Christian Siriano, Marissa Webb և Jason Wu դիզայներների կողմից:shoes 2016

Հաստ ՖլաթֆորմներCreeper Flatform for 2016

Պլատֆորմների անգերազանցելի հաջողությունից հետո մեզ են ներկայանում հաստ ֆլաթֆորմները: Այն նուրբ պահը, որ կոշիկի այս տեսակը սիրվել է շատ կանանց կողմից, հասկացել են Giambattista Valli, Chanel, Louis Vuitton և Michael Kors մատակարարները: Եթե համեմատություն անցկացնենք պլատֆորմների և ֆլաթֆորմների միջև, ապա կնկատենք, որ վերջիններս ավելի հաստ և հարմարավետ տակացուներով կոշիկներ են և չնայած կոշտ և կոպիտ բնույթին դրանք երբեմն ձևավորված են նուրբ և կանացի աքսեսուարներով:Creeper Flatform 2016Թափանցիկ Կրունկերով Կոշիկներ

Valentino Butterfly Lucite-Heel Sandals 2016

Եթե դուք փնտրում եք գեղեցիկ և նորաձև գարնային/ամառային տոնական կոշիկներ, ապա թափանցիկ կրունկերով նրբագեղ կոշիկները ստեղծված են հենց ձեզ համար: Դրանց հատկապես անկրկելի տեսք են հաղորդում պաստելային գույներն ու ծաղկավոր ձևավորուները: Ի տարբերություն շատ այլ տոնական կոշիկների թափանցիկ կրունկնեով կոշիկներն ազդու և գրավիչ տեսք ունեն: Զարմանալի կլիներ դրանք չտեսնել Diane von Furstenberg, Dolce & Gabbana և Monique Lhuillier  2016 գարուն/ամառ կոշիկների հավաքածուների պատվավոր հորիզոնականներում:Lucite Heels 2016

Comments

comments

Hair trends 2017