2014/2015 Աշուն Ձմեռ Նորաձև Դիմահարդարում

Նոր աշուն/ձմեռ նորաձևությունը բավականին հետաքրքիր է՝ պայծառ գույներով և աքսեսուարներվ: Բացի հագուստից և սանրվածքից պետք է իմանալ նոր աշուն/ձմեռ դիմահարդարման գույները և ոճերը, որպեսզի կարողանաք ընտրել հագուստի և դիմահարդարման լավագույն համադրությունը:

Ամենավառ և աչքի ընկնող գույնը կապույտն է, որը կարող է լիովին փոխել Ձեր տեսքը: Կապույտ ստվերաներկը կարող է հիանալի ընտրություն լինել միջոցառումների համար:

embedded_fall_2014_makeup_blue_eyeshadow-620x413

Վարդագույն և բաց մանուշակագույն ստվերաներկով կարելի է հետաքրքիր տեսք ստանալ, եթե կարողանաք գտնել ստվերաներկի և դիմափոշու համադրությունը: Նմանատիպ ստվերաներկի հետ կարելի է ընդգծել այտոսկրերը և շուրթերը:

embedded_lilac_eyeshadow_fall_2014-620x413

Մետալիկ գույների ստվերաներկերը կրկին նորաձև են: Այս անգամ պայծառ մետալիկ ստվերաներկը համադրված է վառ գույնի շրթներկով: Առաջին հայացքից շատ համարձակ և աչքի ընկնող դիմահարդարում, սակայն ճիշտ հագուստի հետ համադրված այն կարող է իդեալական տարբերակ լինել երեկոյան դիմահարդարման համար: Մետալիկ երանգներից կարող եք ընտրել մոխրագույն, մուգ կանաչ և ոսկեգսւյն երանգները:

embedded_silver_eyeshadow_fall_2014-620x413

embedded_silver_eyeshadow_trend_fall_2014-620x413

embedded_green_eyeshadow_trend_fall_2014-620x413

Եվ վերջում, եթե Դուք վառ շրթներկի սիրահար եք, աշնան և ձռմռան համար կարող եք ընտրել ալ կարմիր, բորդո և կարմիրի բոլոր երանգները, որոնք կհամապատասխանեն Ձեր մաշկի գույնին: Վառ կաիմիր շրթներկի հետ կարող եք ընդգծել աչքերը մատիտով կամ սևաներկով:

embedded_dark_red_lips_fall_2014-620x413

embedded_bronze_lip_color_fall_2014_trend-620x413

embedded_dark_lips_trend_fall_2014-620x410

Comments

comments

Hair trends 2017