2014 Լավագույն Կարմիր Զգեստներ

Նորաձևության մեջ կան գույներ, ոճեր, կտրվածքներ և գործվածքներ, որոնք միշտ նորաձև են: Կարմիր գույնը դրանցից մեկն է: Խորհրդանշելով կիրք և կանացիություն՝ կարմիր գույնն իդելական է երեկոյան զգեստերի համար: Լավագույն բրենդներն ամեն տարի ներկայացնում են շքեղ զգեստների հավաքածու, և նրանց մեջ կան յուրօրինակ կարմիր զգեստներ: Հաշվի առնելով նմանատիպ զգեստների մեծ ճանաչում ունենալը՝ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը վերջին ցուցադրություններից 2014 թվականի լավագույն զգեստների հավաքածուն:

top-5-resort-2014-little-red-dresses-passion-runs-world-1-480x721

Նախքան զգեստների ներկայացնելը պետք է նշել, որ 2014 թվականի նորաձև գույներն ավելի նուրբ են, սակայն գտնվեցին մի քանի դիզայներական նմուշներ, որոնք անկասկած մեճ ճանաչում կունենան: 

Christian Dior-ի նոր գարուն հավաքածուն ներկայացրեց նրբագեղ և եթերային զգեստների ընտրանի, որոնց մեջ գտնվեց յուրահատուկ վառ կարմիր զգեստ:

top-5-resort-2014-little-red-dresses-passion-runs-world-4-480x720

Moschino-ն ներկայացրեց ավելի կանացի զգեստի նմուշ: Քանի որ կարմիր գույնը բավականին համարձակ է և նախատեսված են երեկույթների համար, այն կարելի է համադրել գեղեցիկ աքսեսուարներով և իհարկե բարձրակրունկ կոշիկներով:

Ավելի ժամանակակից և համարձակ նմուշ ներկայացվեց Josh Goot ցուցադրության շրջանակներում: Այստեղ ալ կարմիրը համադրված է սպիտակի և մոխրագույնի հետ: Բավականին համարձակ կտրվածքի շնորհիվ այս նմուշը կարելի է համարել կոնցեպտուալ, սակայն կգտնվեն կանայք, ովքեր կցանկանան աչքի ընկնել յուրօրինակ ոճով:

top-5-resort-2014-little-red-dresses-passion-runs-world-2-480x720

Ավելի զուստ և դասական նմուշ ներկայացվեց Maxime Simoens նոր հավաքածուի շրջանակներում: Այստեղ կարմիրը համադրված է սև գոտիով: Սև ու սպիտակ համադրությունից հետո նախապատվությունը տրվում է սև ու կարմիր գունային համադրությանը:

top-5-resort-2014-little-red-dresses-passion-runs-world-3-480x720

Վերջապես, Ձեզ ենք ներկայացնում 2014 թվականի լավագույն կարմիր զգեստը, որն ընդգրկվել է Lanvin նոր գարուն հավաքածուի մեջ: Մարմինն ընդգրկող մուգ կարմիր զգեստը հետնամասում ունի շղթա: Սա թերևս միակ դետալն է, սակայն հնարավոր չէ համարել այս զգեստը հասարակ:

top-5-resort-2014-little-red-dresses-passion-runs-world-5-480x448

Comments

comments