10 Լավագույն Դիզայներական Պայուսակներ; 2015 Գարուն
Վերջին նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներները ներկայացրեցին նոր գարուն/ամառ 2015 հավաքածուներից նմուշներ, որոնք կդառնան գալիք տարվա թրենդ: Բացի հագուստից ցուցադրությունների ժամանակ դիզայներները ներկայացրեցին նոր աքսեսուարներ, որոնք շատ շուտով կհայտվեն կանանց զգեստապահարանում: Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը 10 լավագույն դիզայներական պայուսակների հավաքածուն:
Լավագույն տասնյակը գլխավորում է Valentino ծաղկավոր պայուսակը: Նրբաճաշակ պայուսակն ունի կապույտ, սպիտակ և մուգ կարմիր ծաղկավոր նախշեր, որոնք հիանալիորեն լրացնում էին զգեստը: Նմանատիպ պայուսակն անպատճառ կդառնա հիանալի աքսեսուար գարնան համար:
ALEXANDER WANG
Ալեքսանդեր Վանգը վերջին ցուցադրության ժամանակ ներկայացրեց գեղեցիկ պայուսակների շարք, որոնք լրացնում էին դիզայների նոր գարուն/ամառ հավաքածուն: Տասնյակի մեջ ընդգրկված դիզայներական պայուսակն արված է սպորտային ոճով, որը կարելի է կրել սպորտային հագուստի հետ:
CHRISTOPHER KANE
Հաջորդ նորավոճ պայուսակը, որը տեղ է գտել տասյնակում Քրիստոֆեր Քեյնի կապույտ դասական պայուսակն է: Պայուսակի ձևը հիշեցնում է դասական անգլիական ոճի աքսեսուար, որը կարելի է համադրել դասական զգեստի կամ կոստյունի հետ:
DOLCE & GABBANA
Ինչպես միշտ Դոլչե Գաբբանան աչքի է ընկնում յուրօրինակ աքսեսուարներով: Նոր գարուն/ամառ հավաքածուն արված է վառ գույներով: Շքեղ ոսկեգույն նախշերը համադրված են նույնքան շքեղ պայուսակներով և աքսեսուարներով: Սրտաձև ոսկեգույն պայուսակն անկասկած կդառնա 2015 ամենապահաջված պայուսակը:
LANVIN
Մինիմալիզմի սիրահարներին Լանվին բրենդը ներկայացնում է մինիմալիստական ոճով գեղեցիկ պայուսակ: Պայուսակի թե՛ ձևը և թե՛ գույնը շատ նրբաոճ են:
LOEWE
Լավագույն տասնյակի մեջ է մտնում հետաքրքիր ձևով վարդագույն Loewe կլաչը, որը կարելի է կրել գարնանային երեկոներին զգեստների հետ:
LOUIS VUITTON
Լուի Վիտտոն բրենդի սիրահարներին սպասվում է գեղեցիկ անակնկալ: Այս անգամ բրենդը ներկայացրեց գարնանային նոր պայուսակներ՝ համարձակ գույներով և նախշերով:
MARC BY MARC JACOBS
Եվս մեկ գեր ժամակակից և նորաոճ պայուսակ Մարկ բայ Մարկ Ջեկոբսի կողմից: Այս անգամ ներկայացվեց շրջանաձև պայուսակ, որն իր ձևին հակառակ շատ հարմար է:
MARQUES ALMEIDA
Օձի և նմանատիպ այլ նախշերի սիրահարները կգնահատեն Մարկեզ Ալմեյդայի նոր պայուսակների հավաքածուն: Պայծառ գույները իդեալական են գարնան և ամռան համար:
VERSACE
Լավագույն տասնյակը եզրափակում է Վերսաչեի նորաձև երկնագույն պայուսակը: Աչքի ընկնող պայուսակը դուր կգա նմանատիպ յուրահատուկ աքսեսուարների սիրահարներին: