Փարիզյան Նորաձևության Շաբաթ: Alberta Ferretti Գարուն/Ամառ 2016 Հավաքածու

Գուցե դրսում անձրև է, մռայլ եղանակ, բայց այն փաստը, որն գարունն արդեն իր իրավունքների մեջ է և շուտով թույլ կտա փոխել մեր զգեստապահարանը, մեզ ևս մեկ անգամ ստիպում է բացահայտել լավագույն գարուն/ամառ հավաքածուները: Այս անգամ մենք հիացած ենք թաց ավազի ոգեշնչմամբ փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացված Alberta Ferretti-ի գարուն/ամառ 2016 հավաքածուի հերթական նրբագեղ զգեստների և գունագեղ թավշյա, ժանյակե բաճկոնների, ժիլետների, բոհեմական ոճով ձևավորված վերնաշապիկների ու շորտերի տեսականիով: Այստեղ հետաքրքիր գունային համարդությունը բավական գրավիչ է և արտահայտված է հիմնականում շագանակագույն, սև, մարմնագույն, կարմրավուն, սպիտակ, բաց և մուգ դարչնագույն ու ավազե դեղնագույն երանգների համակցմամբ:Alberta Ferretti 2016 dressԻնչպես միշտ  Alberta Ferretti-ին աչքի է ընկնում շիֆոնե վարագուրատիպ զգեստների անկրկնելի շքերթով, որն ընդգծված է շոշափելի տերևների և թիթեռների թևերի դիզայնավորմամաբ: Չնայած գույների չափավոր մգությանը, եթերային և թեթև հպումը իրեն աննկատ չի թողնում: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան համահունչ կարող է լինել խորհրդավոր Ferretti-ի ցանկացած անսպասելի լուծումներով ցուցադրություն: Alberta Ferretti 2016 black dress ss

Alberta Ferretti 2016 black dressՆույնիսկ սև գիպյուրե զգեստներն այնքան տոնական և շլացուցիչ տեսք ունեն, որ չի կարելի չնակետել դրանց էլեգանտությունն ու հմայքը, որն արտահայտվում է կիսաթափանցիկ գործվածքների ու փայլուն աքսեսուարների համատեքստում: Սրանք գերազանց երեկոյան զգեստներ են:Alberta Ferretti posh dress 2016

Alberta Ferretti long dress 2016

Alberta Ferretti dress 2016

Alberta Ferretti RTW Spring 2016

Ինչ վերաբերում է վերնաշապիկներին և շորտերին, դրաք ունեն առանձնակի յուրահատկություն: Հիմնական համադրություններն այստեղ հեռու են սպորտային և հասարակ լինելուց: Սրանք ավելի շատ կանացի թափանցիկ ներքնազգեստներ հիշեցնող գայթակղիչ հագուստներ են ալիքաձև եզրերով, և տարբեր նախշազարդ գործվածքներով, որոնք հնարավորություն են տալիս ցուցադրելու մարմնի ողջ նրբագեղությունը:Alberta Ferretti shorts 2016

Alberta Ferretti 2016 shorts

Այս տեսականանին իր համարձակ դիզայնով և կատարյալ նորաձև լուծումներով նաև բավականին համեստ և դյութիչ է տոնական երեկույթների և շոգ ամառային խնջույքների համար: Եթե դուք իսկապես փնտրում եք ճոխություն պարզ  կտրվածքներով հագուստների մեջ, ապա Alberta Ferretti-ի գարուն/ամառ 2016 հավաքածուն հենց ձեզ համար է: Բացահայտեք չնաշխարհիկ գեղեցկությունը ծովափնյա թաց ավազի, արևավառ կարմրավունի և նուրբ մարմնագույնի աչք շոյող զուգակցամանբ, որն այն ամենն է ինչ ցանակացած հմայիչ կին կարող է համադրել իր անկրկնելի ու թովիչ գեղեցկության հետ:

Comments

comments

Hair trends 2017