Նա փրկել էր երեխային՝ իր ողջ մարմնով ծածկելով նրան. քիչ անց բոլորը սկսեցին լաց լինել, երբ կարդացին նրա մոտ գտնված նամակը

Երեխային հանդեպ ունեցած սերը կնոջ անհավանական ուժ է հաղորդում: Իսկ ամենածայրահեղ պահերին մայրիկները հերոսական արարքներ են գործում: Ladies.am-ի ներկայացրած այս պատմությունը ապացուցում է, որ հանուն իրենց երեխաների մայրերը պատրաստ են անել անհնարինը: Փրկարարները ժամեր շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում: Հանկարծ փլատակների տակ նրանք նկատեցին կնոջ անշնչացած մարմին: Մոտենալով նրան, փրկարարները նկատեցին, որ նա իր մարմնով ինչ-որ բան է ծածկել:

Պարզվեց, որ կինը ողջ մարմնով ծածկել է իր փոքրիկ երեխային, որը դեռ ողջ էր: Բոլորը շոկի մեջ էին. ինչպե՞ս էր հաջողվել փոքրիկին ողջ մնալ: Եվ սա դեռ պատմության ավարտը չէ: Փրկարարները շտապ բժիշկ կանչեցին: Երբ բժիշկը երեխային ստուգելու համար ուզում էր բացել ծածկոցը, դրա տակ հեռախոս նկատեց, որի էկրանին գրված էին հետևյալ բառերը. «Եթե ողջ մնաս, ապա իմացիր, որ ես քեզ շատ եմ սիրում»:

Փրկարարները ձեռքից ձեռք էին փոխանցում հեռախոսը… Չկար մեկը, ով կարդալուց հետո կարողանում էր զսպել իր արցունքները: Չմոռանաք կիսվել ընկերների հետ այս անչափ հուզիչ պատմությամբ:

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն

Comments

comments

Hair trends 2017