Բարձր Նորաձևություն Valentino-ից

Բարձր նորաձևության կարկառուն ներկայացուցիչները շարունակում են ամեն սեզոնին նեկայանալ նորովի ոճերով: Շատերի համար դա ուրախանալու առիթ է, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն ձեռք բերելու դիզայներական  պարագաներ շտապում են պատվիրել կամ գտնել դրանք: Այսպես կոչված Haut Couture-ի կամ բարձր նորաձրության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը հանրահայտ Valentino նորաձևության տունն է: Քչերը կլինեն, ովքեր երբևէ չեն լսել այս բրենդի մասին: Այս տարի տեղի ունեցած մի շարք Hollywood-յան փառատոնների ժամանակ հայտնի Աստղերը հանդես եկան հանրաճանաչ Valentino-ի գլուխգործոցներով:Valentino fallԱյս անգամ Valentino-ն մեզ է ներկայանում աշուն 2016 հավաքածույով: Նշեմ, որ ինչպես միշտ Valentino-ն իր գագաթնակետին է հասել: Հագուստների վրա առկա են ոչ երկրային թվացող պատկերներ, որոնք մեզ բառացիորեն տեղափոխում են մեկ այլ մոլորակ: Պսպղուն աստեղերով և մոլորակների պատկերներով կամ պրինտերվ կաշվե բաճկոնները, գեղեցիկ ժակետները, ջինսե տաբատները բավականին գայթակղիչ են նորաձևության արժեքները գնահատողների համար:Etheral Valentino 2016

Creative Valentino 2016

Cool Valentino Dress

Valentino SHort 2016 Այս հավաքածույում առկա էին նաև եթերային զգեստներ, որոնք անկասկած կարելի է կրել հատուկ իրադարձություններին: Այսպիսի գեղեցիկ զգեստները համադրված էին երկարաճիթ կոշիկների հետ: Մեկ այլ փաստ, որ պարզապես չէր կարող վրիպել մեր աչքից, դա գերակշռող սև և այլ մուգ երանգներն էին: Այնուամենայնիվ ինչ էլ որ թաքնված լինի այս երանգների և բազմաթիվ կրեատիվ պրինտերի ետևում, մեկ բան հստակ է՝ Valentino-ն պարզապես ստիպեց մեզ բոլորիս լայն բացված աչքեով հետել ամեն մի մոդելի բեմելուն: Ներքևում ներկայացված նկարները ձեզ հստակ պատկերացում կտան այս բրենդի վերջին հավաքածուի մասին:Short Valentino Dress 2016

red dress Valentino 2016 Fall

Valentino Red Long Dress 2016

Valentino Jacket Fall 2016

Valentino 2016 Fall 1

Valentino 2016 fall

Comments

comments

Hair trends 2017