Ինչպես ընտրել ճիշտ վերարկու

Կանայք սիրում են վերարկուներ կրել, քանի որ դրանք տաք եւ հարմարավետ են: Սակայն, դրանք պետք է համապատասխանեն ձեր կազմվածքին եւ ոճային տեսք ունենան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս տարբեր կառուցվածք ունենք` հաճախ իսկապես շատ դժվար է լինում ընտրել այնպիսի մի վերարկու, որը հիանալի տեսք ունի: Սակայն, ամեն ինչ հնարավոր է եւ նույնիսկ հեշտ, եթե այս հարցում օգնական կա: Այսպիսով, առաջարկում ենք կանոններ, որոնց համաձայն պետք է ընտրել ձեր կազմվածքին համապատասխան վերարկու:

coats-for-petite-figures

Փոքր մարմին: Նման կառուցվածք ունեցող կանայք պետք է ընտրեն ծնկներին հասնող վերարկու ապարանջանի նման թեւքերով եւ հասարակ գծերով: Առավել բարձրահասակ տեսք ստեղծելու համար կարելի է փորձել գոտիներ, կորսաժներ: Վզի հատվածում գեղեցիկ դետալները հետաքրքիր տեսք կհաղորդեն, սակայն պետք է ուշադիր լինել դրանք չափից շատ չօգտագործելու համար: Պետք է մոռանալ երկար վերարկուների, լայն դարձածալերի մասին. դրանք դժվար թե ընդգծեն ձեր փոքր կազմվածքը:

coats-for-curvy-figure

Գայթակղիչ կազմվածք: Հաջողակ են այն կանայք, ովքեր նման կազմվածք ունեն: Այս կանանց խորհուրդ է տրվում կրել ուղիղ իջնող կամ գոտի ունեցող վերարկու` կազմվածքն ընդգծելու համար: Մինչեւ ծնկները երկարությունը լավագույն տարերակը կլինի այս կանանց համար: Կոկիկ տեսք ունենալու համար այս կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ վերարկուներ: Պետք է խուսափել բարձր օձիքներից եւ լայն գրպաններից: 

coats-for-broad-shouldered-women

Լայն ուսեր: Պետք է ընտրել այնպիսի վերարկուներ, որոնք ունեն լայն բաճկոններ: Պետք է «ոչ» ասել երկլանջ վերարկուներին, քանի որ դրանք ավելի կլայնացնեն ձեր ուսերը: Երկարությունը պետք է հասնի մինչեւ ծնկները կամ ավելի կարճ: Գեղեցիկ կնայվեն V-աձեւ վզով վերարկուները:

coats-for-narrow-shouldered-women

Նեղ ուսեր: Նման կազմվածք ունեցող կանայք պետք է ընտրեն ռազմական ոճի վերարկուներ` ընդգծված ուսերով: Եթե ցանկանում եք ուշադրությունը շեղել ձեր ուսերից, խորհուրդ է տրվում իրանն ընդգծել գոտիով: Երկլանջ վերարկուների ընտրությունը հիանալի որոշում կլինի:

coats-for-women-with-boyish-figures

Տղամարդկային կազմվածք: Առավել կանացի տեսք ունենալու համար պետք է ընտրել ընդգծված իրանակապով, մեծ կոճակներով եւ գրպաններով վերարկու: Ուսերի շատ դետալներով վերարկուներն այնքան էլ գրավիչ տեսք չեն հաղորդի:

coats-for-woemn-with-small-bust

Փոքր կուրծք: Պետք է կրել ընդգծված գոտկատեղով եւ վերեւի մասում գրավիչ դետալներով վերարկուներ: Դասական վերարկուները, որոնք միշտ թրենդային են, լավ ընտրություն կլինեն:

coats-for-women-with-full-bust

Մեծ կուրծք: Նման կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ ոճի վերարկուներ` V-աձեւ վզով եւ նեղ դարձածալով: Պետք է զերծ մնալ բարձր օձիքից, լայն գրպաններից եւ երկլանջ ոճի վերարկուներից:
hanuman chalisa yantra | infrarood verwarming

Comments

comments

Hair trends 2017