Ձմեռային Գլխարկների Թոփ Հնգյակը
Բոլորս էլ հիշում ենք թե ինչպես էին մեր մայրերը մեզ ստիպում կրել տաք գլխարկներ ձմռանը: Միայն այսօր ենք հասկանում թե որքան իրավացի էին նրանք: Բացի այն, որ գլխարկները հանդիսանում են տաքություն ստանալու աղբյուր, նրանք նաև շատ թրենդային են և աղջիկների զգեստապահարանի անբաժան մասն են կազմում:Գլխարկի ճիշտ ընտրությունը բավականին կարևոր է: Պետք է խոստովանեմ որ դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Առաջնայինը թե ինչ կտորից է պատրաստված տվյալ գլխարկը: Սինթեթիկ կտորից գլխարկները կարող եք մոռանալ, քանի որ դրանք ոչ միայն վնաս են, այլ նաև նորաձև չեն: Բնական բրդից գլխարկները բավականին տաք են և թրենդային: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ գլխարկը պետք է լինի ճիշտ չափսի: Շատ նեղ կամ շատ լայն գլխարկը ձեզ տհաճություն կպատճառի: Լավ կլինի ընտրեք այս անփոխարինելի աքսեսուարը ըստ ձեր դիմագծերի: Կարդալ մնացած մասը »