InStyle ամսագրի մարտի համարի շապիկը զարդարում են երեք հանրահայտ դերասանուհիներ

Հանրահայտ դերասանուհիներ Ռաշել Ուեյցը, Միշել Ուիլյամսը եւ Միլա Կունիսը հայտնվել են InStyle ամսագրի 2013 թվականի մարտի համարի շապիկին` կապված Oz the Great and Powerful ֆիլմի պրեմիերայի հետ, որտեղ դերասանուհիները խաղում են գլխավոր դերերը: Հատկանշական է, որ այս ֆիլմն արդեն շատ ու շատ հավաքածուների ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել: Ֆիլմում այս երեք դերասանուհիներն են մարմնավորում են վհուկների: Ամսագրին տված հարցազրույցում նրանք խոսում են նորաձեւության եւ ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին:

rachel-weisz-michelle-williams-and-mila-kunis-cover-instyle-march-2013-1

Միշել Ուիլյամսը նշում է, որ շատ է լինում խոհանոցում եւ զբաղվում է մաքրությամբ: «Ես շատ տնարար եմ դարձել եւ սկսել եմ սիրել դա: Ես կարծում եմ` սա իմ դստեր հանդեպ ունեցած սիրո արտահայտումն է: Որպես ծնող` դու ցանկանում ես, որ քո երեխան հետ գա մի վայր, որի պատերը, թվում է` փետուրներից են»,- շեշտել է դերասանուհին:

rachel-weisz-michelle-williams-and-mila-kunis-cover-instyle-march-2013-2

Միլա Կունիսը նշել է, որ նկարահանումների ժամանակ շատ ժամանակ է անցկացրել կաշվե կորսետով, զենք ու զրահ կրել: «Ես լսել եմ` շատ կանայք են սիրում կրել կորսետ, սակայն թող նրանք ինձ մոտ խոսեն դրա մասին 17 ժամ դա հագնելուց հետո»,- ընդգծել է դերասանուհին:

Ռաշել Ուեյցը նշել է, որ իր տղան եւ Միշելի դուստրը համարյա նույն տարիքի են եւ միասին են ճամբար գնացել:

Ամսագիրը կրպակներում կհայտնվի մարտի 8-ին:

Comments

comments