Օլիվիա Պալերմոն զարդարում է Իսպանիայի Marie Claire ամսագրի այս տարվա փետրվարյան համարի շապիկը

Դերասանուհի եւ մոդել Օլիվիա Պալերմոն զարդարում է Իսպանիայի Marie Claire ամսագրի այս տարվա փետրվարյան համարի շապիկը: Ինչպես միշտ, դերասանուհին շքեղ եւ նորաոճ տեսք ունի: Նորաձեւության խորհրդանիշը ներկայացնում է մի քանի շլացուցիչ զգեստներ այնպիսի հանրահայտ ապրանքանիշներից, ինչպիսիք են` Louis Vuitton, Valentino եւ Lanvin:

olivia-palermo-covers-marie-claire-spain-february-2013

Ամսագրի շապիկին դերասանուհին անհոգ տեսք ունի վարդագույն տոպով ու սեւ շորտով` համադրված միայն ապարանջանի հետ: Սակայն մնացած նկարներում նա կրում է յուրօրինակ ծաղկավոր զգեստներ:

olivia-palermo-covers-marie-claire-spain-february-2013-3

Դերասանուհին վերջին շրջանում է ակտիվ գործունեություն վարում նորաձեւության ասպարեզում: Նրա մասնակցությամբ ֆոտոշարքերը հայտնվել են տարբեր հանրահայտ ամսագրերում: Մոդելը ուժերը փորձել է նաեւ կոշիկների մոդելավորման ասպարեզում: Տարբեր ամսագրերին տված հարցազրույցներում դերասանուհին խոսում է նորաձեւության մասին, խորհուրդներ է տալիս, նաեւ անդրադառնում իր եւ Քիմ Քարդաշյանի տարբերություններին:

[nggallery id=40]

 

Comments

comments