Մեգան Ֆոքսը` Մեծ Բրիտանիայի Marie Claire ամսագրի 2013-ի մարտի համարի շապիկի աստղ

Աշխարհահռչակ ամերիկյան դերասանուհի եւ մոդել Մեգան Ֆոքսը հայտնվել է Մեծ Բրիտանիայի Marie Claire ամսագրի 2013-ի մարտի համարի շապիկին, որտեղ նա կրում է Dolce & Gabbana ապրանքանիշի կողմից ներկայացված հագուստ: Ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոսում է մայրության, իր ամուսնու` Բրայան Օսթին Գրինի եւ խոհանոցի մասին: Ֆոտոշարքի համար նա կրում է Roland Mouret, Victoria Beckham, Burberry Prosum ապրանքանիշների կողմից ներկայացված զգեստներ: Ամսագիրն արդեն կարելի է  ձեռք բերել կրպակներում:

MAC13MAR909.pdf

Դերասանուհին նշել է, որ ամբողջ կյանքում ցանկացել է երեխա ունենալ, եւ այժմ ցանկությունն իրականացված է: Նա ցանկանում է որդուն տալ այն ամենն, ինչ կարող է եւ շատ երեխաներ ունենալ:

Ամուսնու մասին խոսելով` դերասանուհին նշում է, որ իրենք հաջողակ են:

«Ես հավատում եմ, որ նա իմ սրտակիցն է: Սակայն, սա չի նշանակում, որ դա աշխատանք չի պահանջում. մենք բավականին տարբեր ենք: Մենք հանդուժող ենք միմյանց նկատմամբ եւ փորձում ենք լինել համբերատար, եւ մենք չենք փորձում փոխել միմյանց: Նա, իսկապես, զարմանալի է, եւ ես չեն էլ մտածում նրանից բողոքելու մասին»,- նշել է մոդելը:

megan-fox-covers-marie-claire-uks-march-2013-issue2

Անդրադառնալով խոհանոցին` դերասանուհին նշել է, որ կարողանում է պատրաստել, սակայն շատ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ ուտելիքի ձեւավորմանը, սակայն հետո տխրում է, երբ մարդիկ դա ուտում են:

Comments

comments