Դրյու Բերիմուրը` Harper’s Bazaar-ի այս տարվա մարտի համարի շապիկին
Դերասանուհի Դրյու Բերիմուրը հայտնվել է Harper’s Bazaar ամսագրի 2013 թվականի մարտի համարի շապիկին: Դերասանուհին կրում է Louis Vuitton ապրանքանիշի կողմից ներկայացված հագուստ: Կրպակներում արդեն հիթ դարձած ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոսում է իր դստեր, ուշադրության կենտրոնում մեծանալու եւ իր շպարի մասին:
Խոսելով հղիության մասին` դերասանուհին նշել է, որ իրեն, իսկապես, որոշ ժամանակ է անհրաժեշտ եղել:
«Ես որոշ ժամանակ թաքնվում էի: Ես միշտ հանրության ուշադրության կենտրոնում եմ լինում, սակայն ես դա չէի ուզում նրա համար: Շուտով ես ընդհատակ անցա»,- շեշտել է դերասանուհին:
Նա նշել է, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո իր համար մնացած ամեն ինչը երկրորդական պլան էմղվել: