Կարա Դելեվինը` բրիտանական Vogue-ի շապիկին

Բրիտանական բարձրակարգ նորաձեւության հայտնի մոդելներից Կարա Դելեվինը իր նորամուտն է տոնել` հայտնվելով բրիտանական Vogue ամսագրի այս տարվա մարտի համարի շապիկին: Բրիտանական արմատներ ունեցող հմայիչ մոդելը հայտնի է դարձել մի շարք հատկանիշների շնորհիվ` յուրահատուկ էներգետիկ, թեթեւ անհատականություն եւ գրավիչ գեղեցկություն, որը նախ եւ առաջ ապահովում են հետաքրքիր հոնքերը:

vogue-March-12_v_29jan13_b

Խոսելով ամսագրի հետ համագործակցության իր դեբյուտի մասին` մոդելը նշել է, որ սկզբում չի հավատացել ամսագրի շապիկին հայտնվելու առաջարկին: «Կարծում եմ` դա երբեւէ իմ հետ պատահած ամենացնցող բանն էր: Ես հետ-հետ գնացի, եւ մեկը պետք էր, որ բռներ ինձ: Ես չէի հավատում դրան»,- ավելացրել է մոդելը:

Untitled-15

Լինելով 20 տարեկան` Դելեվինն արդեն ճանաչված դեմք է նորաձեւության աշխարհում: Նա նկարահանվել է այնպիսի հայտնի ապրանքանիշների գովազդային վահանակներում, ինչպիսիք են` Burberry, DKNY, Chanel: Մոդելային կարիերայից բացի, նա ուժերը չափել է նաեւ կինոարվեստում: Նա նկարահանվել է «Աննա Կարենինա» ֆիլմի վերջին տարբերակում:

Untitled-5

Untitled-2

«Ամսագիրը հրաշալի է , հատկապես` մարտի համարը: Այն մեծ տեղ ունի նորաձեւության մեջ: Ես պատրաստվում եմ խանութից դուրս վազել 20 օրինակ իմ ձեռքում` գոռալով «Աստված իմ, սա ես եմ»»,- շեշտել է մոդելը:

Comments

comments