Բրիտանական Նորաձևության 2013 Մրցանակաբաշխություն

Հետադարձ հայացք նետելով անցնող 2013 թվականին՝ պետք է նշել, որ այն լի էր իրադարձություններով նորաձևության աշխարհում: Հերթական իրադարձությունը, որ տեղի ունեցավ վերջին ամսում Բրիտանական Նորաձության Մրցանակաբաշխությունն էր: Այն տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Լոնդոնի Կոլիզեյում: 2013 թվականի մրցանակաբաշխությունը ներկայացրեց լավագույն համաշխարհային բրենդները, ինչպես նաև նրբագեղ մոդելների և հայտնի աստղերի, որոնք կրում էին լավագույն դիզայներական զգեստներ:

2013-british-fashion-awards-ceremony-1-480x791

Բրիտանական Նորաձևության 2013 Մրցանակաբաշխությանը մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ և նրանցից ընտրվեցին լավագունները, սակայն այսօր կներկայացնենք ոչ թե հաղթողների ցուցակը, այլ մի շարք աստղերի, ովքեր կրում էին նորաոճ զգեստներ և աքսեսուարներ:

Այս իրադարձության համար Քեյթ Մոսն ընտրել էր Marc Jacobs-ի սև կաշվե զգեստ, որը համադրել էր նրբագեղ սպիտակ մուշտակով և բարձրակրունկ կոշիկներով:

2013-british-fashion-awards-ceremony-5-480x760

Ռոզի Հանթինգտոն Ուայթլին մերօրյա ամենամեծ ճամաչում ունեցող մոդելներից է: Նա անկասկած գրավում է բոլորի ուշադրությունը ցակնացած տեսքով: Մցանակաբաշխության համար նա ընտրել էր Antonio Berardi դասական կոստյունը կարմրի և սևի համադրությամբ: 

Ռիտա Օրան միշտ փայլում է իր բնական գեղեցկությամբ և յուրահատուկ ոճով: Այս մրցանակաբաշխությանը նա ներկայացավ արծաթագույն Vivienne Westwood զգեոտով: Գետնին հասնող զգեստը համադրված էր նույքան փայլող կոշիկներով, ականջօղերով, թևնոցով և իհարկե երեկոյան փոքրիկ պայուսակով:

Ալեքսա Չանգն ընտրել էր էլեգանտ սպիտակ զգեստ, որն ուներ բավականին համարձակ բացվածք: Զգեստը համադրված էր սև բարձրակրունկ կոշիկներով և սև երեկոյան պայուսակով:

Բրիտանական Նորաձևության 2013 Մրցանակաբաշխությանը ներկա էին շատ ուրիշ ճանաչված աստղեր, որոնք ներկայացված են պատկեւասրահում:

2013-british-fashion-awards-ceremony-3-480x738

2013-british-fashion-awards-ceremony-4-480x759

2013-british-fashion-awards-ceremony-6-480x769

British Fashion Awards 2013 - Winners Room British Fashion Awards 2013 - Red Carpet Arrivals British Fashion Awards 2013 - Red Carpet Arrivals 2013-british-fashion-awards-ceremony-112013-british-fashion-awards-ceremony-13 2013-british-fashion-awards-ceremony-14 2013-british-fashion-awards-ceremony-15 2013-british-fashion-awards-ceremony-16 2013-british-fashion-awards-ceremony-17 2013-british-fashion-awards-ceremony-2

Comments

comments

Hair trends 2017