Roberto Cavalli-ի նոր պայուսակներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ
Roberto Cavalli ապրանքանիշի Աշուն-ձմեռ-2012/2013 հավաքածուն ներկայացնում է շքեղ պայուսակներ եւ կլաչեր` պատրաստված կաշվից, կերպասից եւ հորթի կաշվից: Հավաքածուն ներառում է տարբեր ոճերի պայուսակներ` մեծ պայուսակներ, որոնց առջեւի մասը եւ կողային գրպանները պատրաստված են կոկորդիլոսի կաշվից, ճարմանդներով եւ կանթերով պայուսակներ` հորթի կաշվից, փոքր ճամպրուկներ` կոկորդիլոսի կաշվից` մետաղյա ճարմանդներով, ինչպես նաեւ օձի կաշվից եւ կերպասից կլաչեր:
Պայուսակներն աչքի են ընկնում վառ գույների բազմազանությամբ: Ձեռք բերելով կարմիր, մանուշակագույն, դեղին, փիրուզագույն եւ վարդագույն պայուսակները` կանայք հնարավորություն կունենան իրենց զգեստապահարաններին թարմություն եւ պայծառություն հաղորդել: Վառ երանգավորված պայուսակներն ավելի գեղեցիկ կնայվեն բաց գույնի հագուստի հետ:
[nggallery id=2]