Parfois Նոր 2014-2015 Աշուն/Ձմեռ Աքսեսուարների Հավաքածու

Parfois հասցրել է դառնալ նորաոճ երիտասարդների սիրելի բրենդը: Յուրաքանչյուր նոր հավաքածու զարմացնում է գեղեցիկ և յուրօրինակ աքսեսուարների տեսականիով, և ամեն նոր հավաքածուի հետ բրենդը ձեռք է բերում Parfois աքսեսուարների սիրահարների մի նոր բանակ: Հերթական հավաքածուն ներկայացվեց բոլորովին վերջերս, որը ցուցադրում է նոր աշուն/ձմեռ տրենդներին համապատասխան աքսեսուարներ, որոնք կդարձնեն Ձեր ոճն յուրահատուկ:

Parfois_fall_winter_2014_2015_collection6

Ինչպես Parfois յուրաքանչյուր հավաքածու նոր աշուն/ձմեռ հավաքածուն ներառում է բազմազան աքսեսուարներ՝ պայուսակների հավաքածու, շարֆեր, արևային ակնոցներ, դրամապանակներ, ժամացույցներ, հեռախոսի աքսեսուարներ և իհարկե զարդեր: Parfois զարդերի տեսականին առանձնանում է իր բազմազանությամբ և ոճերի լայն ընտրությամբ: Դա նշանակում է, որ ցանկացած աղջիկ հեշտությամբ կկարողանա ընտրել համապատասխան զարդ կամ այլ ցանկացած աքսեսուար Parfois  խանութ սրահից: Վստահ եղեք, Դուք չեք հեռանա Parfois-ից դատարկաձեռն:

Parfois_fall_winter_2014_2015_collection2

Parfois նոր 2014-2015 աշուն/ձմեռ պայուսակների հավաքածուն ներառում է դասական ոճի և մուգ գուների նմուշներ, որոնք կհամապատասխանեն աշնանային հագուստին: Ինչպես Parfois ցանկացած հավաքածու, այս անգամ ևս դիզայներները ներկայացրեցին տարբեր չափերի պայոսակներ: Եթե Դուք փնտրում եք հարմար և կոմպակտ ճամփորդական պայուսակ Ձեր դիմահարդարման պարագաների և Parfois աքսեսուարների համար, Դուք անպայման կգտեք գեղեցիկ տարբերակ:

Բացի վերը թվարկված աքսեսուարներից Parfois նոր 2014-2015 աշուն/ձմեռ աքսեսուարների հավաքածուն ներառում է նորաոճ գլխարկներ և կիսաճտքավոր կոշիկներ աշնանային եղանակի համար:

Parfois_fall_winter_2014_2015_collection3

Parfois_fall_winter_2014_2015_collection4

Parfois_fall_winter_2014_2015_collection5

Parfois_fall_winter_2014_2015_collection7Parfois_fall_winter_2014_2015_collection1

Comments

comments

Hair trends 2017