Louis Vuitton 2014 Գարուն/Ամառ Հավաքածու

Louis Vuitton 2014 գարուն/ամառ հավաքածուն բրենդի և Մարկ Ջեքոբսի վերջին միասնական աշխատանքն է, և սրանով հանրաճանաչ դիզայները հրաժեշտ տվեց Louis Vuitton-ին: Նոր հավաքածուի համար ընտրվել են վերջին տարիներին Louis Vuitton-ի հավաքածուներին մասնակցած ճանաչված մոդելներ ու աստղեր, ինչպիսիք են Կաթրին Դենյովը, Ժիզել Բյուդհենը, Սոֆիա Կոպպոլան, Ֆան Բիդինգը, Էդի Քեմփբելը և Կերոլայն դե Մեգրեն:

Louis_Vuitton_spring_summer_2014_campaign3-480x357

Նոր գարուն/ամառ լուքբուքը կարելի է համարել Մարկ Ջեքոբսի և բրենդի լավագույն նմուշներից հավաքածու, որտեղ ամենամեծ ուշադրությանն է արժանացել Noé պայուսակը: Ամբողջ տեսականին ներկայացված է Louis Vuitton-ին բնորոշ նախշերով:

Ցուցադրված հավաքածուն նշանակալից է ոչ միայն շքեղ պայուսակների ընտրանիով, այլ նաև յուրօրինակ զգեստներով և մոդելների անկրկնելի կերպարներով: Ամբողջ տեսականին և լուքբուքը ներկայացված է մուգ երանգներում, որն ավելի դրամատիկ է դարձնում հավաքածուն. չէ՞ որ սա վերջին համագործակցության արդյունքն է:

Մոդելների համար ընտրված զգեստները նույնքան յուրօրինակ են, որքան պայուսակները: Փետուրներից, շղարշից և մետաքսից պատրաստված զգեստները հիմնականում սև են կամ մուգ կապույտ: Չնայած նրան, որ հավաքածուն պլանավորած է թողարկել գարնան համար, պայուսակները նույնպես ներկայացված են մուգ երանգներում: Դրանցից մի քանիսը գեղեցիկ համադրություն կկազմեն երեկոյան զգեստի հետ:

Louis_Vuitton_spring_summer_2014_campaign4-480x358 Louis_Vuitton_spring_summer_2014_campaign1-480x357 Louis_Vuitton_spring_summer_2014_campaign2-480x358

Comments

comments

Hair trends 2017