Պայուսակների Հավաքածու 2014

Նորաձևության աշխարհում երեկոյան զգեստների լավագույն դիզայներ Էլի Սաաբն այս անգամ ներկայացել է բոլորովին նոր հավաքածուով: Նոր գարուն 2014-ի համար դիզայները հանրությանը ներկայացրեց պայուսակների ընտրանի:

elie-saab-resort-2014-handbags-1-480x308

Լիբանանցի դիզայներն արդեն գրավել է նորաձևության աշխարհն իր շքեղ և յուրօրինակ զգեստներով: Հազիվ թե գտնվի այնպիսի լայնամասշտաբ իրադարձություն, որտեղ աստղերը չփայլեն Էլի Սաաբի զգեստներով: Գարնան համար դիզայներն արդեն ներկայացրել է երեկոյան զգեստների ամբողջական տեսականի, բայց այս անգամ կներկայացնենք միայն պայուսակների հավաքածուն:

Էլի Սաաբ պայուսակենրի հավաքածուն գարուն 2014-ի համար ընդգրկում է մի քանի տեսակի նմուշներ, որոնք համապատասխանում են թե՛ առօրյա, թե՛ երեկոյան հագուկապին: Գունային գամման բավականին հետաքրքիր է. մեծ պայուսակների համար դիզայներն ընտրել է բաց վարդագույնի, կապույտի, սևի և սպիտակի համադրություն, ինչպես նաև օձի կաշվի նախշեր, որոնք էլ ավելի շքեղ են դարձնում պայուսակները: Բացի նուրբ երանգներից ներկայացված է ալ կարմիր պայուսակներ համարձակ կանանց համար:

Չնայած այս հավաքածուն ընդգրկում է ընդամենը 10 ձևի պայուսակ, չի կարելի համարել, որ հավաքածուն թերի է: Դիզայների յուրահատուկ ոճն ակներև է, և հենց այդ պատճառով այս հավաքածուն շատ կարճ ժամանակում դարձավ այսքան ճանաչված:

Էլի Սաաբ պայուսակների նոր հավաքածուի զարդ կարելի է համարել երեկոյան պայուսակները, որոնք ավելի վաղ ներկայացվել էին Էլի Սաաբ ցուցադության ժամանակ:

elie-saab-resort-2014-handbags-2-480x308 elie-saab-resort-2014-handbags-3-480x309 elie-saab-resort-2014-handbags-4-480x305 elie-saab-resort-2014-handbags-5-480x310 elie-saab-resort-2014-handbags-6-480x300 elie-saab-resort-2014-handbags-7-480x296 elie-saab-resort-2014-handbags-8-480x346

Comments

comments

Hair trends 2017