Louis Vuitton-ը նոր գովազդով ներկայացրել է իր Alma պայուսակները

Louis Vuitton ապրանքանիշը վերջերս նոր գովազդային հոլովակ է թողարկել, որտեղ հայտնի մոդելներ Karlie Kloss-ը, Jac Jagaciak-ը, Iris Strubegger-ը եւ Daria Strokous-ը ներկայացնում են ապրանքանիշի Alma պայուսակները: Մոդելները ներկայացնում են շքեղ պայուսակները, որոնք աչքի են ընկնում գունային բազմազանությամբ: Պայուսակների գույները խորհրդանշում են այն քաղաքները, որտեղ նրանք ներկայացված են` դեղին` Նյու Յորքում, կապույտ` Փարիզում, կարմիր` Շանհայում: Նկարահանումները կատարվել են այդ քաղաքների հայտնի կամուրջների վրա:

louis-vuitton-shoots-ad-campaign-for-alma-bag-1

Այս պայուսակներն ապրանքանիշը ստեղծել է 1934 թ-ին: Դրանց առանձնահատկությունն այն է, որ շղթան բացվում է պայուսակի ամբողջ լայնությամբ: Պայուսակներն այժմ հասանելի են տարբեր գույներով, չափերով` պատրաստված տարբեր նյութերից: Այս պայուսակները հաճախ կարելի է տեսնել հայտնի աստղերի ձեռքին: Դրանք կարելի է կրել թե առօրյայում, թե հատուկ առիթների ժամանակ:

louis-vuitton-shoots-ad-campaign-for-alma-bag-2

louis-vuitton-shoots-ad-campaign-for-alma-bag-3

Comments

comments