Կիարա Ֆերրանյի Caia Աքսեսուարների Հավաքածու

Եթե Ձեզ անծանոթ է Կիարա Ֆերրանյի անունը, այժմ Դուք ունեք եզակի հնարավորություն ծանոթանալ նրա գեղեցկության և տաղանդի հետ: Գեղեցկուհին սկսել է իր կարիերան որպես նորաձևության բլոգեր և մոդել, իսկ այժմ նա փորձում է իր տաղանդը աքսեսուարների ձևավորման ոլորտում՝ ստեղծելով իր իսկ բրենդը: Դատելով առաջին քայլերից՝ կարելի է վստահաբար ասել, որ նոր բրենդը մեծ հաջողություն կունենա ժամանակակից նորաձևության աշխարհում:

Chiara_Ferragni_Caia_Jewels_2013_lookbook3-480x289

Կիարա Ֆերրանյին ներկայացրեց իր հավաքածուն.

“Caia աքսեսուարների հավաքածուն շատ հոգեհարազատ է ինձ, այդ պատճառող ես որոշեցի այն անվանել Caia, ինձ այսպես էին դիմում, երբ ես դեռ փոքր էի: Հավաքածուի մեջ ընդրկված են թևնոցների, մատանիները, վզնոցների և կախազարդերի նմուշներ, և ես հուսով եմ, որ Դուք այս հավաքածուից կստանաք նույնքան հաճույք, որքան ես”:

Այս հավաքածուն շատ յուրօրինակ է այստեղ պարզ զգացվում է դիզայների անհատանակությունը և կիրքը:

Chiara_Ferragni_Caia_Jewels_2013_lookbook1-480x303

Կիարա Ֆերրանյիի Caia աքսեսուարների հավաքածուն իր մեջ ընդգրկում է 25 ոսկեգույն և արծաթագույն զարդեր: Չնայած նրան, որ սա դիզայների առաջին քայլերն են աքսեսուարմերի ստեղծման ոլորտում, պետք է նշել, որ նրան հաջողվեց ներկայացնել ամբողջական հավաքածու: Զարդերը բավականին համարձակ և յուօրինակ ոճ ունեն: Այս հավաքածուի նմուշներից ամենագրավիչ և աչքի ընկնող զարդն իհարկե շրթունքների տեսքով թևնոցն է, որը ներկայացվել է հավաքածուի լուքբուքում:

Chiara_Ferragni_Caia_Jewels_2013_lookbook2-480x335 Chiara_Ferragni_Caia_Jewels_2013_collection1-480x355 Chiara_Ferragni_Caia_Jewels_2013_lookbook4-480x553

Comments

comments

Hair trends 2017