Burberry Spark Ակնոցների Հավաքածու 2013

Վերջերս Burberry-ն թողարկեց գարուն ամառ 2013 մի քանի  հավաքածուներ, որոնք ներկայացրեցին նորաձևության աշխարհի ամենավերջին տրենդները: Հանրությանը ներկայացրած Burberry հերթական գլուխգործոցն է Spark ակնոցների հավաքածուն:

embedded_Burberry_Eyewear_Spark_Campaign__3-480x300

Burberry-ն այն բրենդն է, որ երբեք չի դավաճում իր ավանդույթները, և այս հավաքածուն դարձավ ևս մեկ ապացույց: Ավելին, Burberry-ն հիրավի կարելի է համարել նոր տրենդներ թելադրողը, և պարզապես անհեռատեսություն կլինի չհետևել նոր հավաքածուների լույս տեսնելուն:

Վերադառնալով Burberry Spark ակնոցների հավաքածուին՝  նշենք, որ այն ներկայացնում է յուրօրինակ աքսեսուարների ընտրանի՝ նախատեսված նորաձևը գնահատողների համար:

Հատկանշական է, որ այս հավաքածուն ներկայացնում է  Burberry բրենդի ձեռագիրը՝ միախառնված ժամանակակից տարրերի հետ, և հենց ոճերի միախառնման շնորհիվ է, որ աքսեսուարները հավանութան արժանացան:

Burberry_Eyewear_Spark_2013_Campaign_9_content-480x300

Հաջորդ առավելությունը, որ պետք է նշել Spark ակնոցների մասին, դա ակնոցների ձևերի բազմազանությունն է. հավաքածուն ներառում է աքսեսուարներ տարբեր դիմագծերի համար:

Burberry Spark ակնոցների հավաքածուի առանցքային դետալն է գունավոր բազուկները, որոնք իդեալական են ամռան համար: Բացի շքեղ և յուրօրինակ դիզայնից, Burberry Spark ակնոցները ֆունկցիոնալ առումով անթերի են: Նրանք կպաշտպանեն աչքերը արևից և կխոչընդոտեն կնճիռների առաջացմանը: Ավելին, ակնոցները ապահովում են 100% պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Շնորհիվ պաշտպանիչ շերտի ակնոցների ապակիները չեն կորցնի իրենց տեսքը:

embedded_Burberry_Eyewear_Spark_Campaign__1-480x300 embedded_Burberry_Eyewear_Spark_Campaign__2-480x300

[nggallery id=108]

Comments

comments