Burberry Prorsum-ի Գարուն-Ամառ 2013 աքսեսուարների հավաքածու

Կնոջ ցնցող տեսքը կախված է ցնցող աքսեսուարներից: Յուրօրինակ պայուսակների հետ համադրված նորաձեւ կոշիկները, վստահաբար, նրբագեղություն կհաղորդեն եւ կընդգծեն ձեր արտաքինը: Burberry Prorsum ապրանքանիշը, հենց նման նպատակ հետապնդելով, հանրության դատին է ներկայացրել Գարուն-Ամառ 2013 աքսեսուարների հավաքածուն: Գրավիչ պայուսակներ, կոշիկներ եւ կլաչեր ներառող հավաքածուն հմայիչ եւ ցնցող ամառային տեսք կհաղորդի:

burberry_prorsum_accessories_spring_summer_2013_collection2

Ոսկեգույն, կարմիր, կապույտ, մանուշակագույն, դեղին գույներով եւ սողունների կաշվից պատրաստված պայուսակները զարդարված են թափանցիկ դետալներով եւ մետաղյա ճարմանդներով: Ինչպես այս ապրանքանիշի հագուստի վերջին հավաքածուն, աքսեսուարները նույնպես մեծ ուշադրության արժանացան նորաձեւության աշխարհում: Եթե դուք այն կանանցից եք, ովքեր չեն վախենում լինել ուշադրության կենտրոնում, ապա աքսեսուարների այս հավաքածուն հենց ձեզ համար է:

Burberry_Prorsum_Accessories_spring_summer_2013_collection3

Բացի տարբեր չափսերի ձեռքի պայուսակներից եւ երեկոյան կլաչերից, հավաքածուն ներառում է նաեւ iPad-ի պայուսակներ եւ դրամապանակներ: Բացի վառ գունավոր տեսականուց, հավաքածուում ներառված են նաեւ դասական մոդելավորմամբ դարչնագույն աքսեսուարներ: Կոշիկները հարմարավետ են ինչպես ամենօրյա կրելու, այնպես էլ հատուկ առիթների համար:

burberry_prorsum_accessories_spring_summer_2013_collection4

Burberry_Prorsum_Accessories_spring_summer_2013_collection5

Burberry_Prorsum_Accessories_spring_summer_2013_collection6

Burberry_Prorsum_Accessories_spring_summer_2013_lookbook

Burberry_Prorsum_Accessories_spring_summer_2013_collection12

burberry_prorsum_accessories_spring_summer_2013_collection10 burberry_prorsum_accessories_spring_summer_2013_collection9

burberry_prorsum_accessories_spring_summer_2013_collection8

burberry_prorsum_accessories_spring_summer_2013_collection7

Comments

comments