Apple Hermes 2016 Ժամացույցների Նոր Հավաքածուն

Hermes-ի և Apple-ի երկար սպասված համագործակցության արդյունքն այսօր արդեն հասանելի է ձեռքի ժամացույցների սիրահարների համար: Համաշխարհային իր հաստատուն տեղն ու դիրքը գրաված ժամանակակից մատակարար Hermes նորաձևության տունը միշտ աչքի է ընկնում իր կաշվե և սպորտային դիզայներական լուծումներով աքսեսուարներով: 2016 թվականի Apple Hermes ժամացույները իրենցից ներկայացնում են հարմարավետ և նորաձև աքսեսուարներ, ավելի գունագեղ և արտահայտիչ երանգներով: Դրանք հիմնականում ամփոփված են այնպիսի հաճելի գունային համադրություններում, ինչպիսիք են զմրուխտյա կանաչը, մուգ կապույտը, սպիտակը, դարչնագույնը, կարմիրը և նարնջագունյը:colorful Apple Hermes Watches 2016

Սրանք ճկուն և շատ օրիգինալ ոճային եզակիությամբ տարբերվող կաշվե գոտիներ են, որոնք Hermes-ի և Apple-ի համատեղ գործունեության ընթացքում առաջին անգամ տրամադրվում են նաև, որպես առանձին աքսեսուարներ Apple-ի մասնագիտացված խանութ սրահներում: Գոտիների չափսերը հիմնականում տատանվում են 38-42 մմ սահմաններում և ըստ Apple-ի վեջին տեղեկատվության արժեն $340: Ինչ վերաբերում է այդքան պահանջված դարչնագույն Hermès Cuff կաշվե գոտուն՝ այն արժե $690:colorful Apple Hermes Watch 2016

Եթե դուք փնտրում ենք ավելի մատչելի գնով գոտի, ապա ամենահարմար տարբերակը թերևս նարնջագույնն է: Այն բավական պայծառ և նրբագեղ ամառային աքսեսուար է տարբեր գունագեղ հագուստների և պայուսակների հետ կրելու համար: Բացի այդ, նարնջագույն աքսեսուարներն իրենց պարզ և հաստակ դիզայնով ավելի մոտ են Ֆրանսիական նորաձևության սկզբունքներին:colorful Apple Hermes Watch for 2016colorful Apple Hermes Watch

Իհարկե, գոտին առանձին գնելն ավելի մատչելի է, քան ժամացույցն էլ միասին վերցրած, քանի որ Hermès Apple ժամացույցն ինքնին արժե $1,100: Չնայած այն հանգամանքին, որ սա ամենամատչելի գինը չե մեկ Hermès Apple ժամացույցի համար, կան բազմաթիվ պատվիրատուներ, ովքեր կարևորում են նաև Apple-ի դերակատարությունը դիզայնը մշակելու և լավագույնը ներդնելու գործընթացում: 2016 Apple Hermes WatchԱնշուշտ, գունային վառ լուծումներն իրենց իսկապես արդարացնում են, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում գունային առատությունն աքսեսուաների ձևավորման պարագայում ողջունվում է շատ ու շատ հայտնի և հմուտ դիզայներների կողմից: Վերջում հատկանշական է փաստել, որ միագույն, բայց վառ գունավորմամբ այս գոտիներն անկրկնելի էլեգանտ տեսք ունեն շնորհիվ ժամացույցի հասարակ սևի և մետաղական փայլով շրջանակի համադրության: Ներկայացված գույների սահմանափակ տեսականին թույլ է տալիս հեշտ և արագ կողմնորոշվել, թե որ գույնն է համապատասխանում ձեր անձնական ոճին և ճաշակին:colorful Apple Hermes Watches for 2016

Comments

comments

Hair trends 2017