2017-ի Շարֆերի Լավագույն Հավաքածուն
Շարֆերը թեպետ լինելով փոքրիկ դետալներ՝ կարող են լիովին փոխել մեր ոճը: Բացի գեղեցիկ աքսեսուարներ լինելուց, շարֆերը մեզ հարկավոր են ցրտից պաշտպանվելու համար: Այսպիսով ինչպիսի՞ շարֆեր ընտրել, որպեսզի նպաստի ավելի գեղեցիկ ոճ ունենալուն: Միանգամից նշեմ որ այստեղ ներկայացված են 2017-ի ամենանորաոճ շարֆերը, համոզված եմ կկարողանաք գտնել ձերը: Շարֆերը ունեն նաև յուրահատուկ կրելու ոճ: Մի շարֆը հնարավոր է կրել բազում ձևերով և ամեն անգամ ձեռք բերել նոր look:Հանգուցավոր Ժապավեններ
Կարելի է սկսել ամենականացի և էլեգանտ վզկապներից, որոնք հատկապես գեղեցիկ են նայվում աշնանը, երբ դեռևս կրում ենք թեթև զգեստներ: Այսպիսի գեղեցիկ վզկապներ մեզ են ներկայացնում մի շարք հանրահայտ բրենդներ, ինչպիսիքն են՝ Marc Jacobs-ը, Sonia Rykiel-ը, Temperley London-ը, Tory Burch-ը, Gucci-ն և այլոք: Այս գեղեցիկ վզկապները հիանալի կլինինեն ձեր զգեստապահարանը թարմացնելու համար:
Գործված Նուրբ Շարֆեր
Այսպիսի շարֆերը հիանալի է կրել խոր աշնանը, երբ արդեն զգում ենք ձմռան շունչը: Բացի կանացի և նուրբ լինելուց այս շարֆերը կապահովվեն ձեզ անսահման ջերմությամբ: Շատ են նաև բոհեմյան ոճով ոգեշնչված շարֆերըը: Համենայնդեպս այսպիսի շարֆեր մեզ առաջարկում են հանրահայտ Botega Veneta-ն և Elie Saab-ը: Պարզապես պտտացրու այս գեղեցիկ շարֆերը պարանոցիդ և արդյունքը ակնհայտ կլինի:
Ձմեռային Շարֆեր
Ձմռանը նույնպես կարող եք լինել էլեգանտ, եթե ընտրեք այս տաք շարֆերից որևէ մեկը: Այսպիսի փափուկ շարֆեր կրելիս կզգաք հարմարավետություն և տաքություն: