Վերջին Մազերի Աքսեսուարները Լոնդոնից

Լոնդոնը հանդիսանալով ներաձևության կենտրոն մեզ է ներկայացնում գեղեցիկի հետ ասոցացվող բոլոր էլեմնտներն ու դետալները: Թերևս հասցրեցինք տեսնել թե դիմահարդարման ինչպիսի տեսակներն են ավել թրենդային, կամ թե ինչպիսի պարագաներ կարելի է կրել այս սեզոնին: Լենդոնի նորաձևության կենտրոնները մեզ չհիասթափեցրին մազերի աքսեսուարների պարագայում ևս: Նորաձևության ցուցադրության ժամանակ շքեղ և միևնույն ժամանակ պարզ մազակալների պակաս բնավել  չէր զգացվում: Փոքր, բայցև մեծ նշանակություն ունեցող մազակալները նոր շունչ էին հաղորդում մոդելներին:mary kantrantzouԺապավենները, վարսակալները և նմանատիպ զարթարանքի պարագաները միտված էին մի նոր կերպար ստեղծելու համար: Ամենացայտուն օրինակները չվրիպեցին նույնիսկ մեր աչքից: Ashley Williams-ի ցուցադրության բացումը կատարեց Fernanda Ly-ն ում վարդագույն մազերի համար նախատեսված զարդը ուշադրություն էր գրավում: Զարդը կրում էր “Girls” (թարգմանբար նշանակում է աղջիկներ)բառը: Ցուցադրություններից մեկում նշմարվել է նաև այս զարդի “Boys”  (թագմանաբար նշանակում է տղաներ) տաբերակը:ashley williams hair accessoryBora Aksu-ն նախապատվությունը տվել էր ռոմանտիկ թագերին՝ պատրաստված ծաղիկնեից: Դու նույնպես կարող ես ունենալ այդ թագերից՝ պատրաստված քո նախընտրած ծաղիկներից:bora aksu hair accessoriesՄի փոքր անհասկանալի աքսեսուարներ է ներկայացրել հանրահայտ Anya Hindmarch-ը: Այս աքսեսոարը նախատեսված է պոչ արած մազերի համար: Այն ամբողջովին փաթաթված է գլխի և պոչիկի շուրջ: Տարբերվող արտաքին ունենալու համար հիանալի տարբերակ է:anya hindmarch hair accessoriesԲոլոր աքսեսուարներից զատ ամենասիրված և յուրահատուկ աքսեսուարնները նեկայացվեցին Erdem-ի կողմից: Այս գդակ հիշեցնող զարդարանքները նախատեսված են բարձր հավաքված մազի համար:hair accessories

hair accessories erdem

Comments

comments

Hair trends 2017