Նորաձև Գլխօղակներ Ձմռան Համար
Նույնիսկ ձմռանը պետք է լինել խնամված և նորաձև: Աքսեսուարները մեր ոճի կարևոր մասն են կազմում, որոնք միտված են գեղեցիկ տեսք պարգևելու հետ մեկտեղ նաև ջերմություն հաղորդել: Իհարկե առաջնային պետք է համարել տաք լինելու փաստը բայց չպետք է մոռանալ գեղեցիկի մասին ևս: Իսկ ի՞նչ են առաջարկում մեզ հայտնի դիզայներները: Այս տարի չապազանց ոճային և թրենդային են գլխօղակները: Նրանք եկել են փոխարինելու գլխարկներին: Նեքևում կտեսնեք գլխօղակների մի քանի տարբերակներ, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մեկին:Գործվածքային Գլխօղակներ
Գործվածքային գլխօղակները գտնվում են առաջին հորիզոնականում: Նրանք և՛ գեղեցիկ են և՛ բավականին տաք ձմռան համա: Հիանլի եղանակ է ցրտից պաշտպանվելու համար: Բոլոր երանգներն էլ թրենդային են, այնպես որ կարող եք ընտրել ձեր ոճին համապատասխան գլխօղակ:
Գլխօղակ Versace-ից
Ահա հենց այսպիսի գլխօղակ է առաջարկում հայտնի Versace նորաձևության տունը: Ակնահայտ է որ այն գործվածքային չէ, սակայն ունի բավականին էլեգանտ տեսք և կջերմացնի յուրաքանչյուր կնոջ: Աշանան վերջ և ձմռան սկիզբ ընկած շրջանը լավագույն պահն է այսպիսի գլխօղակ կրելու համար: Գլխօղակ Մորթուց
Մյուս տաբերակը մորթուց գլխօղակներ կրելն է: Խոր ձմռանը մորթուց գլխօղակները կարող են հանդիսանալ լավագույն պաշտպանիչ աքսեսուարները: Այնուամենայնիվ մորթուց գլխօղակները պահանջում են ճիշտ համադրություն:Նրանք՝ ովքեր պատրաստվում են իրենք իրենց գործել գլխօղակ, ապա այս օրինակները կարող են հանդիսանալ ոգեշնչման աղբյուր: