Լավագույն Ամառային Ակնոցները 2016-ի Համար
Կնոջ աքսեսուարները և հանդերձանքը պետք է համատասխանեն նրա ներաշխարհի հետ: Երբ ինչ-որ մեկը խոսում է կնոջ մասին կամ նկարագրում է նրան, անպայման նշում է նրա եղած սերը դեպի աքսեսուարները՝ կոշիկներ, պայուսակներ, ակնոցներ և այլն: Փորձիր մեկ անգամ կատարել աքսեսուարների սխալ համադրություն և կտեսնես իսկական աղետ: Որպեսզի զերծ մնանք նմանատիպ իրավիճակներից, պետք է հետևենք հայտնի դիզայներների խորհուրդներին: Ամառային աքսեսուարները նույնպես պետք է ճիշտ ընտրվեն, քանի որ նրանք, ոչ միայն զարդարում են մեր հանդերձանքը, այլ նաև պաշտպանողական ֆունկցիա են կատարում, օրինակ արևային ակնոցները: Չենք կարղ հերքել որ նորաձևության հետևորդները նույնպես սիրում են կրել արևային ակնոցներ: Իսկ հիմա եկեք տենսնեք լավագույն ամառային ակնոցները 2016-ի համար:
Մեծ (Արտաչապքի) Ակնոցներ
Ժամանակն է, որպեսզի փոխարինես փոքր շրջանակներով ակնոցներդ մեծերով: Այս տարի մի շարք նորաձևության տներ ներկայացրել են մեծ շրջանակներով ակնոցներ: Հատկապես ուշադրությունս գրավեց Dolce & Gabbana-ի կողմից ստեղծած նմուշները, որոնք զարդարված են ծաղիկներեվ:
Կատվի-Աչքեր
Գուցե զարմանալի է, բայց կատվի-աչքեր անվանումը կրող ակնցները կրկին նորաձև են: Բայց այս անգամ կատվի-աչքեը այդքան էլ մեծ չափսերի չեն: Այսպիսի նեղ, աչքի ընկնող ակնոցներ արդեն հասցրել են կրել մի շարք հայտնի աստղեր: Եղի՛ր նրանցից մեկը և կրի՛ր նորաոճ կատվի աչքեր հիշեցնող ակնոցներ:
Դեղին Լինզաներ
Կան ակնոցներ, որոնք ունեն մուգ լինզաներ, մյուսները՝ վառ: Դեղին լինզաներով ակնոցները ոչ շատ վառ են, ոչ մուգ: Եթե համարձակ ներաշխարհ ունես ապա ձեռք բեր այսպիսի ակնոցներ և շլացրու քեզ շրջապատող մարդկանց: