Աշուն/Ձմեռ Ոճային Աքսեսուարներ
Աքսեսուարները նախատեսված են ոչ միայն մեր ոճը լրացնելու համար, այլ նաև ցրտից պաշտպանվելու համար: Եղանակը ցրտելուն պես, սկսում ենք որոշել թե ինչպիսի շարֆեր և այլ տաք աքսեսուարներ կարելի է կրել, միևնույն ժամանակ չկորցելով մեր ոճայնությունը: Չպետք է մոռանանք որ աքսեսուարները միտված են կնոջը հաղորդելու հատուկ նրբագեղություն և կանացիություն: Այս աշուն շատ ակտուալ են գործվածքային շարֆերը և գլխարկները: Այսպիսի ձեռագործ աշխատանքները նախընտրելի է կրել աշնան վերջ՝ ձմռան սկիզբ, ընկած ժամանակահատվածում: Այնուամենայնիվ հայտնի նորաձրության կայքերից և ամսագրերից մեկը՝ Vogue-ը նույնպես անդրադարձել է գործվածքային պարագաներին: Ոգեշնչվելով Vogue-ից՝ ձեզ ենք ներկայացնում ամենաոճային աքսեսուարները հենց այս աշնան համար: Այս բազմազանության մեջ, ձեզ այնքան էլ հեշտ ընտրություն չի սպասվում:
Գործվացքային Գլխարկներ
Նրանք, ովքեր գործելու անսպառ տաղանդ ունեն՝ անկասկած կկարողանան գործել այս գլխարկներից մեկը: Գույները թողնում ենք ձեր հայեցողությանը, վստահ եմ ներկայացված գլխարկներից եթե ոչ բոլորը, ապա գոնե մի քանիսը ձեզ դուր կգան: Այնուամենայնիվ այս գլխարկներից ոմանք նորաձև էին նաև շատ տարիներ առաջ:
Գործվացքային Շարֆեր
Նույնը կարելի է ասել նաև շարֆերի մասին: Կան մարդիկ, ովքեր նախընտրում են համապատասխանեցնել իրենց շարֆերը գլխարկների հետ: Այս տարբերակը նույնպես ընդունելի է, սակայն եթե ինքդ բնույթով վառ անձնավորություն ես ապա այս երանգները քեզ անպայման կոգեշնչեն:
Գործվացքային Ձեռնոցներ
Բոլորը կարող են գտնել իրենց նախընտրած գործվացքային ձեռնոցները: Կանանց մի մասը նախընտրում է բաց թաթերով ձեռնոցներ, իսկ մյուս մասը նախապատվությունը տալիս փակ և ավելի տաք տարբերակներին: