Ձմեռային Գլխարկների Թոփ Հնգյակը


Բոլորս էլ հիշում ենք թե ինչպես էին մեր մայրերը մեզ ստիպում կրել տաք գլխարկներ ձմռանը: Միայն այսօր ենք հասկանում թե որքան իրավացի էին նրանք: Բացի այն, որ գլխարկները հանդիսանում են տաքություն ստանալու աղբյուր, նրանք նաև շատ թրենդային են և աղջիկների զգեստապահարանի անբաժան մասն են կազմում:cool winter hatԳլխարկի ճիշտ ընտրությունը բավականին կարևոր է: Պետք է խոստովանեմ որ դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Առաջնայինը թե ինչ կտորից է պատրաստված տվյալ գլխարկը: Սինթեթիկ կտորից գլխարկները կարող եք մոռանալ, քանի որ դրանք ոչ միայն վնաս են, այլ նաև նորաձև չեն: Բնական բրդից գլխարկները բավականին տաք են և թրենդային: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ գլխարկը պետք է լինի ճիշտ չափսի: Շատ նեղ կամ շատ լայն գլխարկը ձեզ տհաճություն կպատճառի: Լավ կլինի ընտրեք այս անփոխարինելի աքսեսուարը ըստ ձեր դիմագծերի: Կարդալ մնացած մասը »

Տոնական Մազակալներ Հայտնի Դիզայներներից


Տոները մոտենում են հետևաբար բոլերը պատրաստվում են՝ անելով ամեն բան գեղեցիկ տեսք ունենալու համար: Նույնիսկ մանրուք թվացող պարագաները կարող են ամբողջովին փոխել Ձեր ոճը: Այսօր կներկայացնենք մի շարք թրենդային մազակալներ հայտնի դիզայներներից՝ ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Ձեզ գեղեցիկ արտաքին պարգևելու համար: Մազակալները կարող են համապատասխանեցվել զգեստի հետ սակայն դա պարտադիր բնույթ չի կրում: Ամեն դեպքեւմ եկեք տեսնենք թե որ աքսեսուարներն են ավելի ոճային:Դպրոցական բանտեր հիշեցնող մազակալները ավելի նորաձև տեսք են ստացել Dolce& Gabbana նորաձության տան կողմից: Հիմա նրանք ավելի մեծ չափսերի են, սակայն գաղափարը նույնն է: Իսկ Gucci-ի գլխօղակները փոխարինվել են ավելի տաք և վառ երանգի նմուշներով, որոնք հնարավորություն են տալիս լինել նորաձև առանց մրսելու: Կարդալ մնացած մասը »

Նորաձև Գլխօղակներ Ձմռան Համար


Նույնիսկ ձմռանը պետք է լինել խնամված և նորաձև: Աքսեսուարները մեր ոճի կարևոր մասն են կազմում, որոնք միտված են գեղեցիկ տեսք պարգևելու հետ մեկտեղ նաև ջերմություն հաղորդել: Իհարկե առաջնային պետք է համարել տաք լինելու փաստը բայց չպետք է մոռանալ գեղեցիկի մասին ևս: Իսկ ի՞նչ են առաջարկում մեզ հայտնի դիզայներները: Այս տարի չապազանց ոճային և թրենդային են գլխօղակները: Նրանք եկել են փոխարինելու գլխարկներին: Նեքևում կտեսնեք գլխօղակների մի քանի տարբերակներ, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մեկին:headbands for winter Գործվածքային Գլխօղակներ

Գործվածքային գլխօղակները գտնվում են առաջին հորիզոնականում: Նրանք և՛ գեղեցիկ են և՛ բավականին տաք ձմռան համա: Հիանլի եղանակ է ցրտից պաշտպանվելու համար: Բոլոր երանգներն էլ թրենդային են, այնպես որ կարող եք ընտրել ձեր ոճին համապատասխան գլխօղակ: Կարդալ մնացած մասը »

Աշուն/Ձմեռ Ոճային Աքսեսուարներ


Աքսեսուարները նախատեսված են ոչ միայն մեր ոճը լրացնելու համար, այլ նաև ցրտից պաշտպանվելու համար: Եղանակը ցրտելուն պես, սկսում ենք որոշել թե ինչպիսի շարֆեր և այլ տաք աքսեսուարներ կարելի է կրել, միևնույն ժամանակ չկորցելով մեր ոճայնությունը: Չպետք է մոռանանք որ աքսեսուարները միտված են կնոջը հաղորդելու հատուկ նրբագեղություն և կանացիություն:  coolԱյս աշուն շատ ակտուալ են գործվածքային շարֆերը և գլխարկները: Այսպիսի ձեռագործ աշխատանքները նախընտրելի է կրել աշնան վերջ՝ ձմռան սկիզբ, ընկած ժամանակահատվածում: Այնուամենայնիվ հայտնի նորաձրության կայքերից և ամսագրերից մեկը՝ Vogue-ը նույնպես անդրադարձել է գործվածքային պարագաներին: Ոգեշնչվելով Vogue-ից՝ ձեզ ենք ներկայացնում ամենաոճային աքսեսուարները հենց այս աշնան համար: Այս բազմազանության մեջ, ձեզ այնքան էլ հեշտ ընտրություն չի սպասվում: Կարդալ մնացած մասը »

Լավագույն Աքսեսուարները Հելոուինի Համար


Հելոուինը այն միստիկ տոներից է, որը մեծ շուքով նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և մի շարք այլ Եվրոպական երկրնեում: Մարդիկ մեծ ոգևորությամբ պատրաստվում են այս տոնին և փորձում են այն դարձնել հնարավորինիս հետաքրքիր և հիշվող: Այս տոնը ասոցացվում է անդրաշխարհյան կյանքի հետ և զարմանալի չէ որ որոշ մարդկանց մոտ այն սարսափ է առաջացնում: Համենայնդեպս բոլոր այլ տոների պես, Հելոուինը նունպես միտում ունի մարդկանց կտրելու իրենց առօրյա հոգսերից և լավ ժամանակ պարգևել:spooky յewelryԲազում Ամերիկյան գործարաններ հատուկ զբաղվում են Հելոուինի համար նածատեսված կոստյումներ ստեղծելով: Այսօր կստյումների մասին չենք խոսի, բայց ձեզ կներկայացնենք մի քանի աքսեսուարներ, որոնք բառից բուն իմաստով խորհրդանշում են միստիկ Հելոուինը: Կարդալ մնացած մասը »

Դեղահաբեր Moschino-ից 2017-ի Համար


Արդեն վաղուց դիզայներները սկսել են աշխատել 2017 թվականի նորաձևության համար: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ձեզ ներկայացնելու իրենց կողմից ստեղծված թե՛ աքսեսուարների և թե՛ հագուստեղենի վերջին հավաքածուները: Նրանցից ոմանք փորձում են յուրահատուկ մոտեցում ցուցաբերել իրենց իսկ կողմից ստեղծած իրերին և տարբերվել մյուսներից: Նորաձրության աշխարհում ամեն մի մանրուք արդարացված է, քանի որ առանց այդ փոքրիկ դետալների ձեր լուքը լիակատար լինել չի կարող:moschino capsule bagԻսկ հիմա անցում կատարենք մեր բուն թեմային, որը անմիջական կապ ունի Moschino հանրահայտ բրենդի հետ: Մինչ աշխարհը հմայված էր Ralph Lauren-ի <<տես հիմա, գնիր հիմա>> հավաքածույով հայտնի դիզայներ Jeremy Scott-ը զբաղված էր Moschino-ի նոր հավաքծուն ստեղծելով: Կարդալ մնացած մասը »

2016 Աշուն/Ձմեռ Օմբրե Զուգագուլպաներ


Արդեն ձմեռը մոտ է և բացի նորաձև լինելուց պետք է նաև մտածել տաքության և հարմարավետության մասին: Իհարկե հաճելի կլինի համդրել այս ամենը մեկ լուքում: Անհնարին ոչինչ չկա, քանի որ հայտնի դիզայներները ջանք և եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ ներկայացնեն իրենց կողմից ստեղծված ամենավերջին նորաձև աքսեսուարները և հագուստեղենը: Մեզ մնում է միայն հետևել նրանց և ընտրել այն՝ ինչ հավանում ենք: Անշուշտ տարվա բոլոր եղանակնրին պետք է զինված լինենք գեղեցիկ իրերով:ombre tights 2017Մեր օրերում օմբրե վարսերը և օմբրե շուրթերը բավականին թրենդային են և այլևս զարմանք չեն առաջացնում, բայց ի՞նչ կասեք օմբրե զուգագուլպաների մասին: Սա ամենավերջին թրենդներից է, որ նոր է մուտք գործում նորաձևության աշխարհ: Այս զուգագուլպաները յուրահատուկ տեսք կհաղորդեն ձեր լուքին, և անկասկած դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում:  Կարդալ մնացած մասը »

Վերջին Մազերի Աքսեսուարները Լոնդոնից


Լոնդոնը հանդիսանալով ներաձևության կենտրոն մեզ է ներկայացնում գեղեցիկի հետ ասոցացվող բոլոր էլեմնտներն ու դետալները: Թերևս հասցրեցինք տեսնել թե դիմահարդարման ինչպիսի տեսակներն են ավել թրենդային, կամ թե ինչպիսի պարագաներ կարելի է կրել այս սեզոնին: Լենդոնի նորաձևության կենտրոնները մեզ չհիասթափեցրին մազերի աքսեսուարների պարագայում ևս: Նորաձևության ցուցադրության ժամանակ շքեղ և միևնույն ժամանակ պարզ մազակալների պակաս բնավել  չէր զգացվում: Փոքր, բայցև մեծ նշանակություն ունեցող մազակալները նոր շունչ էին հաղորդում մոդելներին:mary kantrantzouԺապավենները, վարսակալները և նմանատիպ զարթարանքի պարագաները միտված էին մի նոր կերպար ստեղծելու համար: Ամենացայտուն օրինակները չվրիպեցին նույնիսկ մեր աչքից: Ashley Williams-ի ցուցադրության բացումը կատարեց Fernanda Ly-ն ում վարդագույն մազերի համար նախատեսված զարդը ուշադրություն էր գրավում: Կարդալ մնացած մասը »

2017-ի Շարֆերի Լավագույն Հավաքածուն


Շարֆերը թեպետ լինելով փոքրիկ դետալներ՝ կարող են լիովին փոխել մեր ոճը: Բացի գեղեցիկ աքսեսուարներ լինելուց, շարֆերը մեզ հարկավոր են ցրտից պաշտպանվելու համար: Այսպիսով ինչպիսի՞ շարֆեր ընտրել, որպեսզի նպաստի ավելի գեղեցիկ ոճ ունենալուն: Միանգամից նշեմ որ այստեղ ներկայացված են 2017-ի ամենանորաոճ շարֆերը, համոզված եմ կկարողանաք գտնել ձերը: Շարֆերը ունեն նաև յուրահատուկ կրելու ոճ: Մի շարֆը հնարավոր է կրել բազում ձևերով և ամեն անգամ ձեռք բերել նոր look:scarves 2017Հանգուցավոր Ժապավեններ

Կարելի է սկսել ամենականացի և էլեգանտ վզկապներից, որոնք հատկապես գեղեցիկ են նայվում աշնանը, երբ դեռևս կրում ենք թեթև զգեստներ:  Այսպիսի գեղեցիկ վզկապներ մեզ են ներկայացնում մի շարք հանրահայտ բրենդներ, ինչպիսիքն են՝ Marc Jacobs-ը, Sonia Rykiel-ը, Temperley London-ը, Tory Burch-ը, Gucci-ն և այլոք: Այս գեղեցիկ վզկապները հիանալի կլինինեն ձեր զգեստապահարանը թարմացնելու համար: Կարդալ մնացած մասը »

Բջջային Հեռախոսների Նորաձև Աքսեսուարներ


Եթե նորաձևությանը հետևում ես ապա ամեն ինչ կապված fashion-աշխարհի հետ քեզ կհետաքրքրի: Այսօր քչերը կլինեն մեզանից, ովքեր կկարողանան պատկերացնել իրենց կյանքը կամ առօրյան առանց բջջային հեռախոսների: Իհարկե այն ունի իր բացասկան և դրական կողմերը, բայց այսօր մենք չենք պատրաստվում խոսել այդ մասին, սակայն ձեզ ենք ներկայացնելու բջջային հեռախոսների նորաձև աքսեսուարներ, որոնք համապատասխանում են մարդկանց ովքեր ունեն տարբեր նախասիրություններ: Այտեղ կտեսնեք նաև աքսեսուարներ բոլոր տարիքի անձանց համար:  phone case Այսպիսով, ինչպիսի՞ հեռախոսների աքսեսուաարներ պետք է ընտրել, որպեսզի համապատասխանի նորաձևության վերջին տենդենցներին: Ամեն մի նորաձև դետալ միտված է ձեզ վստահություն ներշնչելու համար: Կարդալ մնացած մասը »